f

Անկախ

Նոր ու ավելի ծանր զիջումների և մարտահրավերների առջև է կանգնած մեր պետությունը. Ընդդիմադիր պատգամավոր


Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի՝ մայր Գայանե Մարտիրոսյանի ազատության պահանջով կառավարության դիմաց ակցիա իրականացնող ծնողներին սատարելու էին եկել հասարակական և քաղաքական մի շարք գործիչներ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի կարծիքով, տիրող իրավիճակը նոր աղետալի երևույթի մեկնարկի մասին է խոսում։

«Ես չեմ կարծում, թե էդ մի քանի ընտանիքներից է այս վախերը, որ դուրս է բերվել ամբողջ զորակազմը։ Իմ գնահատմամբ, նոր ու ավելի ծանր զիջումների և մարտահրավերների առջև է կանգնած մեր պետությունը, և այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, մենք կանգնել ենք բարդ իրավիճակի առաջ։ Մեզ տարբեր տեղերից տարբեր խոսակցոթյուններ են հասնում, որ այն ամենն, ինչի մասին  խոսվում էր երկար ժամանակ, պատրաստվում են իրագործել փաստաթուղթ ստորագրելով»,-ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը մտավախություն հայտնեց, եթե այս ասուլիսի ընթացքում ոչինչ էլ չհնչի, ապա ապագայում մեզ մեծ աղետի առջև կկանգեցնեն։

«Այն ամենն, ինչ խոսվում էր Բրյուսելում և այլուր, պատահական չէր. դա կամրապնդեն և մենք կունենանք երկրորդ  կապիտուլյացիոն փաստաթուղթը, որը շատ ծանր կնստի մեր վրա։

Սրանք ամեն ինչ անելու են, որ մեր պետությունը տանեն վերջնական կազմաքանդման. պատահական չէ տիկին Գայանեի հետ կատարված դեպքը, որով ցանկանում են ցույց տալ, որ իրենք անպատժելի են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

Գառնիկ Դանիելյան կապիտուլյացիա Նիկոլ Փաշինյան Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին