f

Անկախ

Եկել է քաղաքացու թմրամոլվելո՞ւ ժամանակը. Նիկոլի կոկայինային լռությունը


Բնութագրական ու խոսուն է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, նրանց ԱԱԾ-ի պարտիզանական լռությունը կոկայինի աննախադեպ խոշոր խմբաքանակների թեմայով: Կատա՞կ եք կարծում. իտալական նավահանգստում, բանանի բեռնարկղերի մեջ հայտնաբերվում է գրեթե 3 տոննա (2700կգ) ու մոտ 800 միլիոն եվրո սևշուկայական արժեքով բարձրորակ կոկային, որն Էկվադորից ուղարկվում էր Հայաստան: Տեսնելով, որ իրենցից անկախ հանգամանգներով, «ալիքը վառված» է՝ Նիկոլ Փաշինյանը, այլոց շուրթերով, ստիպված է լինում գրեթե զուգահեռաբար հայտարարել, թե՝ բա գիտե՜ք, մեր մեջ ասած՝ մի երկու օր առաջ էլ մենք ենք մրգերի արկղերի արանքներում էդպես 1 տոննա կոկային հայտնաբերել՝ մի 250 միլիոն եվրո սևշուկայական արժեքով:

Այսինքն, ստացվում է համախառն մոտ 4 տոննա կոկային, ավելի քան 1 միլիարդ եվրո սևշուկայական արժեքով: Զի՛լ է: Սա աննախադեպ է նույնիսկ համաշխարհային մասշտաբով: Ռեկո՛րդ: Սենսացիա՛: Խայտառակությո՛ւն:

Ու ի՞նչ: Ու այն, որ Նիկոլ Փաշինյանը բերանը ջուր է առել ու ձայն-ծպտուն չի հանում: Հասկանում է, որ իր ամեն ասած բան ուղղվելու է իր դեմ:

Իհարկե, Փաշինյանի ՊԵԿ-ը փորձեց ինչ-որ բան թոթովել,՝ հայտարարելով, թե չգիտեն ու չեն կարող ասել, թե ահռելի քանակությամբ այդ կոկայինի խմբաքանակները հատկապես որ «մրգային» ընկերության միջոցով կամ դրան պատկանող բանանաբեռի հետ էին ուղարկվում Հայաստան: Այսինքն, փաշինյանական իշխանությունը որոշեց բացահայտորեն ինքզինքը էշի տեղ դնել (կամ էլ հանրությանը էշի տեղ դնել), բայց հանկարծ ու հանկարծ չասել, թե ով էր բերում, ում հետ կապ ուներ և այդպես շարունակ:

Բայց սա Հայաստանն է, Մեքսիկան չէ: Անգամ Կոլումբիան չէ, որքան էլ որ դրոշի գույները հիմնականում «բռնում» են: Փոքր երկիր է ու ավելի է փոքրացել Նիկոլ Փաշինյանի ձախավեր կառավարման հետևանքով: Մեղրիում փռշտում են, Բագրատաշենից ասում են՝ առողջություն:

Լռեն, չլռեն: Բոլոր դատողունակ հայրենակիցները հրաշալի հասկանում են, որ այսօր բացառապես նիկոլաիշխանական շրջանակները կամ նրանց հարողները կարող են 1 միլիարդ և ավելի եվրո «դնել» որևէ գործի մեջ: Նմանապես, հասկանում են, որ այդ կարգի ահռելի ծավալի թմրանյութեր «տանել-բերելը» չի կարող լինել առանց իշխանությունների մասնակցության կամ իշխանական ազդեցիկ անձանց ներգրավման:

Ավելին, վերջին հինգ տարվա ընթացքում «անմեղության կանխավարկածը» ոտնաշորի վերածած փաշինյանական իշխանության «իրավապահ-քննչական» մարմինները, խայտառակ «տուշոնկա» գործողություն մոգոնած ԱԱԾ-ն, կոկայինային սկանդալի հետ կապված, այնպիսի ջանասիրությամբ ու գուրգուրանքով են պահպանում «անմեղության կանխավարկածը», որ էլ ասելու չէ: Բառալեզվական գլուխկոնծիներ են տալիս, միայն թե չանվանեն ներկրողին:

Արժե՞ ևս մեկ անգամ նշել, որ այսօրինակ վարքը հուշում և ողջամիտ կասկած է առաջացնում, որ կոկայինային խայտառակույթունն ուղղակիորեն շաղկապված է Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ:

Դրա համար էլ ինքը պատրաստ է ամենատարբեր հրապարակային անկապություններով, սադրանքներով և նմանօրինակ այլ դրսևորումներով ուշադրություն շեղել, միայն թե այս կոկայինային խայտառակության «բոցը» մարի: Ոչ լայվ է մտնում, ոչ անհոդաբաշխ գոռգոռում է, թե՝ «եկել է քաղաքացու թմրամոլվելու ժամանակը»: Փոխարենը տան անդամներին է գցում պատմությունների մեջ, ոստիկանապետական սանձարձակությունների է դիմում պատերազմում զոհվածների ծնողների դեմ՝ նպատակ ունենալով որդիներին կոտորելուց հետո նաև ծնողներին մահվան դուռը հասցնել ու, կնոջ և պալատական կիթառահարների ուղեկցությամբ ինչ-որ պիոներական խարույկներ է անում:

Իրականում ինքը՝ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ իր իշխանությունը դելեգիտիմացված է, այլևս իշխանություն էլ չէ: Առավել ևս, երբ բացահայտվում են այդ «անկաշառ», «ազնիվ», «մաքուր» իշխանության ահավոր ախտերն ու դրանց ծավալները: Թե բա՝ նիկոլենք մաքուր են: Իհարկե՜... Նույնիսկ իտալական փորձագետներն են հավաստում՝ հայտնաբերված կոկայինը, մինչև հիմա իրենց տեսածների մեջ ամենից մաքուրն է:

Դե ինչ, քթներդ քաշեք, ու ժողովրդականով ասած՝ ոտքներդ քաշեք իշխանությունից:

Արմեն Հակոբյան

Նիկոլ Փաշինյան թմրամիջոցներ Հայաստան խմբագրի ընտրանի

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին