f

Անկախ

Արցախում 2022-ին գրեթե հաջողվել է վերականգնել տնտեսությունը. ՀՆԱ աճը կազմել է 12.2 տոկոս


Մայիսի 22-ին Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է 2022թ պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

Նիստին ներկա էին  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, կառավարության անդամներ:

Արցախի ԱԺ-ից  Անկախին հայտնում են, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով հանրապետության սոցիալ –տնտեսական ցուցանիշներին, նշել է, որ ԱՀ կառավարության կողմից իրականացվող հասցեական միջոցառումների շնորհիվ գրեթե հաջողվել է վերականգնել տնտեսությունը, սակայն 2022 թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ այնուհետև դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը, բացասաբար է անդրադարձել  2022 թ. արդյունքների վրա՝ հանգեցնելով հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրված տնտեսական աճի տեմպերի նվազմանը:

2022 թ. համախառն ներքին արդյունքը /ՀՆԱ/ կազմել է 288.8 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 12.2 տոկոսով՝ 3.2 տոկոս դեֆլյատորի պայմաններում:

Աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:

2022 թ. արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 36.9 տոկոսով և կազմել 104.5 մլրդ ՀՀ դրամ:

2022 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 41.2 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 24.9 տոկոսով:

Հաշվետու տարում հանրապետությունում իրականացված կապիտալ շինարարության ծավալը կազմել է 63.6 մլրդ ՀՀ դրամ,որը նախորդ տարվա համեմատ նվազել է 14.6 տոկոսով:

2022 թ. առևտրի շրջանառության ծավալը կազմել է 121.4 մլրդ ՀՀ դրամ` 2021 թվականի համեմատ աճելով 43.2 տոկոսով, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը` 79.9 մլրդ ՀՀ դրամ` 2021 թվականի համեմատ աճելով 3.5 տոկոսով:

ԱՀ  արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ. կազմել է 832.0 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախապատերազմյան ցուցանիշը 26.8 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թ. կազմել է 259,617.0 ՀՀ դրամ:

2022 թվականի պետական բյուջեով պլանավորված 47 մլրդ 331.0 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 47 մլրդ 914.1 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 101.2 տոկոսով, նախատեսված 46 մլրդ 543.8 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց պետական բյուջե է մուտքագրվել 46 մլրդ 765.1 մլն դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 100.5 տոկոսով: «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կազմել է 16.2 տոկոս:

2022 թ. ՀՀ-ից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 176.0 մլրդ դրամ:

ԱՀ  2022 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 200 մլրդ 643.2 մլն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 90.0 տոկոսը: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը:

Այնուհետև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն  անդրադարձել է  տարբեր ոլորտների բյուջեների կատարողականներին, որից հետո պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

Ոլորտային բյուջեների կատարողականները կներկայացվեն նախապես սահմանված ժամկետացանկով:

Արցախ տնտեսություն Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին