f

Անկախ

Արմեն Եփրեմյան․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ հավատացողներին»


Մայիսի 13-ին Ֆրանսիայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում հայազգի Արմեն Եփրեմյանը հերթական տպավորիչ հաղթանակը  միավորների բացահայտ առավելությա տոնեց(14-2-3)   Սամիր Գոդբանի դեմ  մենամարտում։
Անկախի հետ զրույցում Արմենը կիսվում է տպավորություններով, խոսում ապարանցուն բնորոշ կամային որակներ ունենալու և այս մենամարտում պարտադիր հաղթելու ցանկության և մասին։


-Շնորհավորում ենք տպավորիչ մենամարտ անցկացնելու և հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Մենամարտը վարկանիշային էր ու անչափ կարևոր ինձ համար, քանի որ հաղթանակի դեպքում կրկին հնարավորություն կստանայի պայքարելու միջազգային գոտու համար։ 
 Հրաշալի նախապատրաստական շրջան եմ անցել մարզչիս՝ Քադիր Բենզինիայի և մենեջեր Թիմոր Խալիլի գլխավորությամբ։ Շատ լավ լավ տխնիկա-տակտիկա ընտրեցինք, քանի որ հակառակորդս բավական փորձառու,  լավ պատրաստված բռնցքամարտիկ էր։ Շեշտը դրված էր տարածություն չտալու և մոտիկից  աշխատելու վրա, քանի որ վերջինս բարձրահասակ էր․ բոլոր հակառակորդներս, սովորության համաձայն, ինձնից հասակով բարձր են։


-Մենամարտի ընթացքի մասի ի՞նչ կասեք։
-Տրամադրվածությունս հաղթական էր և մարտական, քանի որ հաղթանակս պետք է նվիրեի ավագ դստերս՝ 5 տարեկան Վիկտորյային, նա էլ եկել էր հայրիկին երկրպագելու կնոջս հետ։ Նրանց ներկայությունն ինձ ավելի էր ոգևորում և ուժ տալիս։ 
Մենամարտը կայացավ 76 կգ քաշային կարգում։ Մրցակիցս՝ Սամիր Գոդբանը, ինչպես նշեցի, բավական փորձառու էր, սիրողական ռինգում էլ ճանաչում ունի։ Սկզբից շատ բարդ ու դժվար ընթացավ մենամարտը,  ընթացքում իմ լավ պատրաստվածության և ապարանցու, մասնավորապես զովունեցու կամային որոակների շնորհիվ հաղթանակ գրանցեցի։ 8 ռաունդ մենամարտեցի, և  հաղթանակը մրցավարների իաձայն որոշմամբ շնորհվեց ինձ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Յուրաքանչյուր հաղթանակ մեծ ուժ և ոգևորություն է հաղորդում, գիտակցում եմ, որ կարող եմ ավելին։ Հաջորդիվ գուցե պայքարեմ մեծ գոտու համար։
Նշեմ, որ յուրաքնչյուր աջակցություն, շնորհավորանք, բարի ու լավ խոսք ոգևորուոմ է։ Անպայման ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ հավատացողներին, ինձ ոգևորողներին, այդ ամենը խթան է հանդիսանում, որպեսզի ամեն գնով փորձեմ հաղթել և բոլորի սպասելիքներն արդարացնեմ, նրանց շնորհիվ ուժ եմ ստանում ավելի հեռու գնալու, ավելի մեծ նպատակներ իմ առջև դնելու։
Յուրաքանչյուր հաղթանակիս համար շնորհակալ եմ Հայաստանում գտնվող իմ անձնական մարզչին՝ Սամվել Սողոմոնյանին, նրա շնորհիվ եմ հասել այս ամենին, պետք է չմոռանանք, թե որտեղ ենք և որտեղից ենք գալիս։ Բոլոր հայ մարզիկները շատ ուժեղ են, իմ փոխարեն կարող է լինել ցանկացածը, միայն թե հարկավոր է քրտաջան աշխատանք և նպատակասլացություն։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Նպատակներ շատ կան, մեծ ցանկություն ունեմ մենամարտ անցկացնել իմ հայրենիքում՝ Հայաստանում, ինչը շատ հնարվոր է․ գուցե տարեվերջին հաջողվի կազմակերպել։

հարցազրույց Սպորտ խմբագրի ընտրանի Արմեն Եփրեմյան պրոֆեսիոնալ բռնցքամարտ հաղթանակ

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին