f

Անկախ

Զատուլինը մեկնաբանել է իրեն Ղազախստան մուտք գործել թույլ չտալու մասին լուրերը


ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Gazeta.Ru-ին հայտնել է, որ երկրորդ օրն է, ինչ Ղազախստանում է՝ Բայկոնուրում։ Նա այսպես է մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իրեն թույլ չեն տվել մտնել Ղազախստանի Հանրապետություն։

Զատուլինը նշել է, որ անցակետում իսկապես խնդիրներ են եղել, սահմանապահները չեն կարողացել բացատրել, թե ինչով են դրանք պայմանավորված։

«Իսկապես, երեկ մենք Մոսկվայից հասանք Բայկոնուր, և Ղազախստանի սահմանապահների կողմից իրականացվող անձնագրային հսկողություն անցնելիս խնդիր է տեղի ունեցել ։Անձնագրային անցակետում ստիպված էինք մի սպասել։ Ես ափսոսում եմ, բայց ոչ մի կերպ չեմ կարող բացատրել, թե ինչ պահանջներ են եղել իմ դեմ, քանի որ սահմանապահներն էլ դա չեն կարողացել բացատրել։Դեսպանի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատան միջամտությունից հետո այս թյուրիմացությունը կամ սադրանքը կասեցվել է»,- ասել է Զատուլինը։

Պատգամավորն ընդգծել է, որ իր այցը Ղազախստան չունի քաղաքական դրդապատճառներ.«Մենք քաղաքական նպատակներ չենք դնում՝ լինելով այստեղ՝ Բայկոնուրում։ Մեր նպատակն է ցույց տալ, որ մենք սիրում ենք Բայկոնուրը և Բայկոնուրի ժողովրդին, հարգում ենք Ղազախստանի Հանրապետությունը, ռուս-ղազախական հարաբերությունների զարգացման հույս ունենք։ Ինչ-որ մեկը հավանաբար չի ցանկանում սա: Թերևս դա է պատճառը, որ նման միջադեպեր են տեղի ունենում...»,- ասել էր քաղաքական գործիչը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զատուլինին թույլ չեն տվել մուտք գործել Ղազախստան՝ այցի անցանկալի լինելու պատճառով։

Հիշեցնենք, որ մոտ երեք տարի առաջ պատգամավորը, ի պատասխան ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները չճանաչելու մասին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հայտարարության, ասել էր, որ «եթե բարեկամություն չկա, ապա ամեն ինչ հնարավոր է, որ տեղի ունենա ինչպես Ուկրաինայի դեպքում»։

Կոնստանտին Զատուլին Ղազախստան Ռուսաստան Աշխարհում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին