Անգլիայի ֆուտբոլի առաջնության պրեմիեր լիգայի 2022-2023 մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթին» է:
Առաջնության 37-րդ տուրում «Արսենալը»,որը մրցաշարային աղյուսակում 2-րդն է, մրցեց «Նոթինգհեմի» հետ և զիջեց նվազագույն հաշվով: Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ հռչակվեց Անգլիայի չեմպիոն, քանի որ միավորների քանակով առաջ է «Արսենալից» և մի քանի ավել հանդիպումներ ունի անցկացնելու:
«Մանչեսթեր Սիթին» վերջին 6 տարում 5-րդ անգամ դարձավ Անգլիայի առաջնության հաղթող: Այս բոլոր հաղթանակներին «քաղաքայինները» հասել են իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ: