f

Անկախ

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել զոհված զինծառայողի մորը կալանավորելու դեպքի առնչությամբ


Հանրային վստահությունը հնարավոր է բացառապես օրենքով թույլատրելի շրջանակներում քրեական արդարադատության համակարգի հաշվետվողականությունը երաշխավորելու պայմաններում: ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի առնչությամբ։

«Քրեական արդարադատության շղթայում ընդգրկված իրավասու մարմինների հաշվետվողականությունն ու հանրային հաղորդակցության պատշաճ մեխանիզմների գործադրումը բացառիկ կարևորություն ունեն գործերի քննության օբյեկտիվությունը, ամբողջականությունը և անկողմնակալությունը երաշխավորելու տեսանկյունից։

Առանցքային է ոչ միայն այն հանգամանքը, որ ցանկացած գործի քննություն ընթանա իրավունքի գերակայությանը բնորոշ չափանիշների համատեքստում, այլ կարևոր է նաև, որպեսզի գործի քննության առնչությամբ նման ընկալում ձևավորվի ցանկացած անկողմնակալ օբյետիվ դիտորդի մոտ։ Այս անհրաժեշտությունը հատկապես նկատելի է հանրային հետաքրքրություն ու զգայունություն ունեցող գործերի քննության շրջանակներում։

Հաշվի առնելով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի կալանավորման և առհասարակ նշված քրեական վարույթի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև հարցի զգայունությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների պատշաճ հաշվետվողականության և օրենքով թույլատրելի հանրային անհրաժեշտ հաղորդակցության գործիքակազմերի ամբողջական գործադրումը գործի քննության ամբողջ ընթացքում։

Մարդու իրավունքների պաշտպանը, պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումները, ձեռնպահ մնալով ընթացիկ քրեական վարույթով որևէ գնահատական տալուց, արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց, արձանագրում է, որ քրեական վարույթի ընթացքում պետությունը պատասխանատվություն է կրում հետևողականորեն երաշխավորելու քրեորեն հետապնդելի արարքում մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցի իրավաչափությունը:

Այս համատեքստում Պաշտպանն ընդգծում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: Այս առումով ևս Պաշտպանն ընդգծում է, որ իրականացվող վարույթի առնչությամբ հանրային վստահությունը հնարավոր է բացառապես օրենքով թույլատրելի շրջանակներում հանրային պատշաճ հաղորդակցություն իրականացնելու և քրեական արդարադատության համակարգի հաշվետվողականությունն  ապահովելու պայմաններում։

Պետական իրավասու մարմինների պարտականությունն է երաշխավորել, որպեսզի վարույթն ընթանա իրավունքի գերակայությանը բնորոշ չափանիշների համատեքստում, ինչպես նաև գործի դրվեն հանրային հաղորդակցության և հաշվետվողականության օրենքով թույլատրելի անհրաժեշտ կառուցակարգերը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ կարևոր է, որպեսզի հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ և հանրային ծառայող, հանրային ճանաչում ունեցող այլ անձինք, հասարակական ու քաղաքական գործիչներն իրենց խոսքով ու վարքագծով բացառեն և մեղմեն հանրային բևեռացումը, ատելության խոսքը, ոչ իրավաչափ երևույթների, այդ թվում՝ բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը:

Ավելին, առանցքային է, որպեսզի նշված անձինք իրենց հանրային հարթակն օգտագործեն խոսքի և վարքագծի ոչ իրավաչափ դրսևորումներին, այդ թվում՝ հասարակության տարբեր խմբերին թիրախավորող արտահայտություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է նաև, որ զոհված, ինչպես նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողների և հարազատների համար պետությունը տարբեր ձևաչափերով պետք է իրականացնի հոգեբանական աջակցության ծրագրեր, որոնք բացառիկ կարևորություն ունեն այս փուլում հասարակությունում առկա, այդ թվում՝ մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ խնդիրները հաղթահարելու տեսանկյունից:

Քննարկվող քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ»:

ՀՀ ՄԻՊ հայտարարություն Զոհված զինծառայողների ծնողներ Գայանե Մարտիրոսյան Հայաստան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին