«Վերելք» հաղորդաշարը «Վերելք. անելիք» շարքի շրջանակներում ներկայացրել է իրավիճակի վերափոխման ծրագրի ուրվագիծ՝ առաջարկների, դիտողությունների, հիմնավորված առարկությունների ակնկալիքով, որպեսզի հստականա իրականացվելիք քայլերի համակարգը և փոքրանա սխալվելու հավանականությունը։ «Վերելք» հաղորդաշարի հյուր, կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր համակարգող Հարություն Մեսրոբյանը ներկայացնում է ուշագրավ դիտարկումներ ծրագրի վերաբերյալ, մատնանշում սպասվող դժվարությունները։
Մանրամասները` տեսանյութում