1 րոպե ուշացա։ Ձերբակալված ծնողներին տարել են Շենգավիթի քննչական։ Գնում եմ այնտեղ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ըստ ՀԺ-ի՝ այսօր ժամը 15:00-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել: Դրա հետևանքով նա վնասվածք է ստացել։ Աշոտ Փաշինյանը հաղորդում է տվել ոստիկանություն։
Գործողությունը կազմակերպվել է զոհված զինծառայողների՝ մասնավորապես Գարիկ Գալեյանի կողմից։