Բրյանսկի մարզի սահմանապահներն Ուկրաինայի Զինված ուժերի երկու անօդաչու թռչող սարք են իջեցրել, որոնք փորձում էին գրոհել ենթակառուցվածքային օբյեկտները։ Այս մասին տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։
Նշվել է, որ առաջին դրոնը սահմանապահներն իջեցրել են Սեւսկի շրջանում, հակադրոնային հրացանի օգնությամբ։ Երկրորդը՝ Բելայա Բերյոզկա գյուղի մոտ։ Երկուսն էլ շարքից դուրս են եկել վայր ընկնելիս։
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, ավերածություններ նույնպես չեն գրանցվել։