Գազի ֆյուչերսների արժեքը Եվրոպայում չորեքշաբթի կայուն է եւ ցածր հազար խորանարդ մետրը 360 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Ըստ TTF (Եվրոպայում ամենամեծ հաբը, որը գտնվում է Նիդեռլանդներում) ինդեքսի՝ հունիսյան (մոտակա) ֆյուչերսները աճուրդները բացել են հազար խորանարդ մետրը 359,2 դոլարով։
Գազի գինը կազմում է 357,2 դոլար (-0,2%)։ Գնանշումների դինամիկան ներկայացվում է նախորդ աճուրդային օրվա հաշվարկային գնից ելնելով՝ հազար խորանարդ մետրը 357,8 դոլար։
Գազի բորսայական գինը Եվրոպայում իջնում է անցած տարեվերջից։ Մայիսին առաջին անգամ ավելի քան մեկուկես տարում՝ 2021թ. հուլիսից, գինն իջել է՝ հասնելով հազար խորանարդ մետրը 400 դոլարի։ Սա գրեթե տասն անգամ ցածր է անցած տարվա գարնան առաջին օրերի ռեկորդային մեծություններից՝ հազար խորանարդ մետրը մոտ 3 900 դոլար։