f

Անկախ

Բայդենի վրա հարձակվելու հերթական թուրքական փորձը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար


 Երբ Թուրքիան և նրա ժխտողական կողմնակիցները պարտվում են Հայոց ցեղասպանության ճանաչումը արգելափակելու ճակատամարտում, նրանք դիմում են անհեթեթ հարձակումների, ինչպես, օրինակ՝ հայտարարելով նախագահ Բայդենին պաշտոնազրկելու իրենց ցանկության մասին նրա պաշտոնավարումից հետո, ծիծաղելի մի գաղափար, որը բացահայտել եմ իմ ավելի վաղ հոդվածում:

Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակազդելու թուրքական մեկ այլ նույնքան անհույս փորձով՝ Թուրքական հակազրպարտչական զինակցության  (Turkish Anti-Defamation Alliance) փաստաբան Բրուս Ֆեյնը 2023 թվականի ապրիլի 24-ին ծավալուն նամակ է ուղարկել Կոնգրեսի անդամներին՝ բողոքելով այդ օրն ավելի վաղ նախագահ Բայդենի արած հայտարարության վերաբերյալ։ 

Ֆեյնը Վաշինգտոնում գտնվող Bruce Fein & Associates իրավաբանական ընկերության նախագահն է: Տարիների ընթացքում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ աջակցելու Թուրքիայի արշավին ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման: Նա եղել է Ամերիկայի թուրքական համախմբման գիտաշխատող, Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համաժողովի գիտաշխատող, Turkish Times թերթի սյունակագիր, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդատու, թուրքական հեռուստատեսության մեկնաբան և Թուրքական հակազրպարտչական զինակցության խորհրդական։ 

Նախքան Ֆեյնի նամակի բովանդակության մեջ խորանալը, կցանկանայի երկու կարևոր հարց տալ.

 1) Ինչու՞ է Ֆեյնը նախագահ Բայդենի դեմ բողոքել միայն այն բանից հետո, երբ նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ապրիլի 24-ին։ Արդյոք նա չպե՞տք է իր նամակը գրեր նախքան նախագահի հայտարարության հրապարակումը։ Ես չգիտեմ, թե արդյոք Ֆեյնը վարձատրվել է իր նամակի համար որպես Թուրքիայի հակազրպարտչական զինակցության խորհրդական: Եթե վարձատրվել է, ապա Թուրքական միությունը վատնել է իր փողերը:

2) Ինչո՞ւ է Ֆեյնը գրել Կոնգրեսի անդամներին և ոչ ուղղակիորեն նախագահ Բայդենին՝ բողոքելու Ապրիլի 24-ի իր հայտարարության համար։ Ֆեյնի նամակն ավելի քան երեք տարի ուշացել է։ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2019 թվականի հոկտեմբերի 29-ին, 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ Սենատը այն  ճանաչել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, միաձայն քվեարկությամբ։ Նախագահ Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչող իր առաջին հայտարարությունն արել է 2021 թվականի ապրիլի 24-ին: Որտե՞ղ էր Ֆեյնը 2019 և 2021 թվականներից ի վեր:

Անդրադառնալով Ֆեյնի վիճահարույց նամակի բովանդակությանը՝ նա անամոթաբար գրել է, որ «Բայդենի հայտարարությունը գնել և վճարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Քանի որ Ֆեյնը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր զրպարտչական նամակում, ANCA-ն իրավունք ունի դատի տալ Ֆեյնին զրպարտության համար: ANCA-ն նույնիսկ չի կողմակցել Բայդենին նախագահական ընտրությունների ժամանակ: Այնուամենայնիվ, Ֆեյնը շարունակել է. «Սակայն քաղաքականության մեջ ճշմարտությունն անօգնական է, երբ հարձակման է ենթարկվում քարոզարշավի շռայլ ներդրումներով ու ձայներով… Հայոց ցեղասպանության սուտը պահպանվում է ANCA-ի հարուստ աջակցության և նրանց գնած քաղաքական պնակալեզների շնորհիվ: Արhամարհելի է, որ նախագահ Բայդենն այդքան ցածրացել է»։

Այնուհետև Ֆեյնը շարունակում է մի շարք կեղծ հայտարարություններ անել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՄԱԿ-ի և մի քանի գիտնականների վերաբերյալ, ինչպես օրինակ, Փրինսթոնի համալսարանի վիճահարույց պրոֆեսոր Բեռնարդ Լուիսի, որը հակասական հայտարարություններ էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա Աթաթուրքի անվան խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր էր։ ANCA-ն նրան անվանել է «ակադեմիական վարձկան»:

Ահա թե Վիքիպեդիան ինչ է բացահայտում Լուիսի մասին.

«Լուիսի «Ժամանակակից Թուրքիայի առաջացումը» գրքի առաջին երկու հրատարակություններում (1961 և 1968 թթ․) Հայոց ցեղասպանությունը նկարագրված է որպես «1915 թվականի սարսափելի Հոլոքոստ, երբ զոհվեց մեկուկես միլիոն հայ»: Հետագա հրատարակություններում այս տեքստը փոխվել է «1915-ի սարսափելի կոտորածի, երբ, ըստ հաշվարկների, զոհվեց ավելի քան մեկ միլիոն հայ, ինչպես նաև անհայտ թվով թուրքեր»:  …Լուիսի կողմից Հայոց ցեղասպանության տեքստային նկարագրության փոփոխությունը և Կոնգրեսի բանաձևի դեմ խնդրագրի ստորագրումը վիճելի էր որոշ հայ պատմաբանների, ինչպես նաև լրագրողների շրջանակում, որոնք ենթադրում էին, որ Լուիսը զբաղվում է պատմական ժխտողականությամբ՝ ծառայելու իր քաղաքական և անձնական շահերին… 1995 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք անձանց կողմից հարուցված քաղաքացիական դատավարության ընթացքում ֆրանսիական դատարանը Քաղաքացիական օրենսգրքի 1382-րդ հոդվածի համաձայն դատապարտեց Լուիսին իր հայտարարությունների համար և տուգանեց մեկ ֆրանկով ու հրամայեց վճիռը Լուիսի ծախսով հրապարակել Le Monde թերթում: Դատարանը վճռեց, որ թեև Լուիսն իրավունք ունի արտահայտելու իր տեսակետները, սակայն դրանց արտահայտումը վնասում է երրորդ կողմին, և որ «միայն իր թեզին հակասող տարրեր թաքցնելով է, որ ամբաստանյալը կարողացել է հայտարարել, որ «լուրջ ապացույց» չկա Հայոց Ցեղասպանության մասին»։

Բազմաթիվ այլ պնդումներ կան Ֆեյնի կողմից իր նամակում, ինչպես. «Ցեղասպանության կոնվենցիան բացառում է քաղաքական դրդապատճառներով սպանությունները»: Այսպիսով, Ֆեյնը խոստովանում է, որ հայերին իսկապես կոտորել են, բայց քաղաքական դրդապատճառներով...

Պնդելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատարանի ոչ մի վճիռ չի կայացվել՝ Ֆեյնը հավանաբար մոռացել էր 1919 թվականին Ստամբուլի թուրքական ռազմական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արձակված մահապատժի մասին։

Ֆեյնը նաև խեղաթյուրել է 1919 թվականին բրիտանացիների կողմից օսմանյան առաջնորդների աքսորումը Մալթա՝ իրենց հանցագործությունների համար դատելու նպատակով։ Մեծ Բրիտանիան ազատ էր արձակել 144 թուրքերի 22 բրիտանացի գերիների փոխանակման դիմաց՝ հայտարարելով, որ մեկ բրիտանացի գերին արժե թուրքերով բեռնված մի ամբողջ նավ։

Վերջապես, Ֆեյնի «փայլուն միտքը» կարելի է ցուցադրել՝ հղում անելով 2022 թվականի նոյեմբերի 25-ին The Hill-ում հրապարակված նրա ծիծաղելի հոդվածին, որտեղ ասվում է, որ Կոնգրեսը «կարող է վերջ տալ Ուկրաինայի պատերազմին․․․ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս բերելու մասին օրենք ընդունելով»։

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 

Բրուս Ֆեյն հայոց ցեղասպանության ժխտում ԱՄՆ Թուրքիա Հարութ Սասունյան Հայաստան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին