f

Անկախ

Ինչու՞ Փաշինյանը չի բացահայտում ծխախոտի մաքսանենգներին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով Հ1-ի լրագրողի հարցին, որը ես պատահական չեմ համարում, անդրադարձել է նաև իր աներորդու՝ ԱԺ երեսփոխան Հրաչյա Հակոբյանին բազմաթիվ ԶԼՄ-ների կողմից ուղղված մեղադրանքներին, ըստ որոնց` վերջինս անմիջական կապ ունի Կրասնոդարի օդանավակայանում ձերբակալված մոտ 4 միլիոն դոլար մաքսանենգ ծխախոտի հետ...

Նախ, Փաշինյանը հպարտորեն նշեց, որ Աննա Հակոբյանի եղբայրը դատական հայցեր է ներկայացրել և հասարակությունը դատական պրոցեսին հետևելով կիմանա ճշմարտությունը... Փաշինյանն իր այս հայտարարությամբ հաստատեց իմ այն տեսակետը, որ այդ դատական հայցերի հետևում կանգնած է հենց նա... Բայց Նիկոլը մի բան է բաց թողել... Լավ կլիներ, որ նա, իր կինը և աներորդին, ում անունից այս հայցերը ներկայացված են դատարան, նախ և առաջ դատի տային Հրաչյա Հակոբյանին մաքսանենգության մեջ մեղադրող լրատվամիջոցներին, պահանջեին, որ այդ ԶԼՄ-ների կողմից հրապարակված նյութերն իրենց էջերից հեռացնեին նաև երկու տասնյակից ավելի ԶԼՄ-ները և հետո նոր հայցեր ներկայացնեին այն մարդկանց դեմ, ովքեր, հղում տալով այդ ԶԼՄ-ներին, վերլուծություններ են արել... Այնինչ, Փաշինյանները "հետևից" են մտել այս գործընթացի մեջ և որքան հասկանում եմ, իրենց յուրային դատավորների միջոցով փորձում են շոու սարքել՝ հասարակությանը համոզելու համար, որ աներձագ Հրաչը դրա հետ կապ չունի, այնինչ այդ հոդվածներում մաքսանենգության մեջ մեղադրվում էր ոչ միայն վերը նշված երեսփոխանը, այլև Աննա Հակոբյանը, Սիփան Փաշինյանը և ևս մի քանի այլ մարդիկ...

Հատկանշական է, որ այս երկու շաբաթների ընթացքում առաջին անգամ Փաշինյանը հաստատեց, որ Հայաստանից դեպի ՌԴ արտահանվել է մաքսանենգ ծխախոտ՝ դրանում մեղադրելով այն արտահանողներին՝ չտալով նրանց անունները... Նիկոլը նաև նշեց, որ Հայաստանի մաքսային մարմինները որևէ մեկի համար արտոնյալ վիճակ չեն ստեղծել և արտահանողն ինքն է ապօրինի կերպով այդ ծխախոտը որոշել վաճառել ՌԴ տարածքում…

Այստեղ ծագում են բազմաթիվ հարցեր, որոնց հայտնի մանիպուլյատոր Նիկոլը չանդրադարձավ.

1. Ինչու՞ Փաշինյանը չի տալիս 4 միլիոն դոլարի ծխախոտի արտահանողի/ների անուն/ները, որոնց նա շատ լավ գիտի... Փաշինյանը մինչև հիմա չի բացահայտում այն արտադրամասի սեփականատիրոջ անունը, որը դարձավ կորոնավիրուսի տարածման խոշոր օջախներից մեկը Երևանում, երբ շատերը բացահայտ տալիս էին այդ անձի անունը, բայց միևնույն ժամանակ բացահայտեց էջմիածնեցի կնոջը, ու դարձրեց քավության նոխազ ...

2. Ինչու՞ Փաշինյանը չի նշում այն ուղղությունը, որով Երևանից մեկնող ինքնաթիռը պետք է հասներ Աֆղանստան... Արդյոք այն պետք է անցներ ՌԴ-ի վրայով կամ միջանցիկ վայրէջք կատարեր Կրասնոդարում, որը քարտեզ իմացողի համար շատ զարմանալի և անտրամաբանական է...

3. Ըստ Նիկոլի, մաքսանենգներով պետք է միայն ՌԴ իրավապահ մարմինները զբաղվեն...Հետաքրքիր է՝ ինչու՞... Հանցագործությունը պլանավորվել և իրականացվել է ՀՀ տարածքից...Իսկ ո՞վ է զբաղվելու այդ հարցերով...

4. Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ինքնաթիռում գտնվող ծխախտոտի վրա չեն եղել Աֆղանստանի պաշտոնական լեզուներով նշումները, որը պարտադիր պետք է լիներ ծխախոտի վրա, որն ապացուցում է, որ արտահանողները նպատակ չեն էլ ունեցել այն արտահանել Աֆղանստան...

5. Եթե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ծխախոտի վրա չեն եղել Աֆրանստանի պետական լեզուներով նշումները, ապա ինչպե՞ս է ՊԵԿ-ն այն թույլ տվել արտահանել դեպի Աֆղանստան...

Այս հարցերին պատասխանելուց հետո այլ հարցեր ևս կծագեն...

Հ.Գ. Փաշինյանն իր պարզաբանումով բացահայտեց, որ ես ճիշտ էի, երբ մայիսի 2-ին իմ գրառման մեջ նշել էի, որ չի կարող որևէ մեկն առանց իշխանությունների չիմացության այդ քանակությամբ մաքսանենգ ծխախոտ արտահանել Հայաստանից, եթե չունի դրա "դաբրոն"...

Քանի որ Փաշինյանի վարչակարգը մինչև հիմա խնամքով պահում է մաքսանենգ ծխախոտի արտահանողի կամ արտահանողների ո՛վ լինելը, դրանից կարելի է կարծիք կազմել, որ այդ ամենը տեղի է ունեցել իշխանությունների իմացությամբ...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան մաքսանենգ ծխախոտ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին