ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն է ընթանում։ Այդ մասին, ըստ APA գործակալության, հայտարարել է ՆԱՏՕ-ում ադրբեջանական առաքելության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։
Նա նշել է, որ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը ներկա պահին գտնվում է ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում՝ երկխոսությանը մասնակցելու նպատակով։