f

Անկախ

Ադրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական հոգեւոր ժառանգությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ


ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցը։ Մասնավորապես, զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։

2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։ Կառավարությունը շարունակել է զգալի վերահսկողություն իրականացնել կրոնական գործիչների նկատմամբ՝ շարունակելով հետապնդել եւ կալանավորել նրանց։

 

 

Նշվում է, որ անցած տարեվերջին Ադրբեջանում կրոնական համոզմունքների համար բանտարկվել է 19 մարդ։ Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները նաեւ ասում են, որ կառավարությունը «շարունակել է ֆիզիկական բռնություն կիրառել, կալանավորել եւ բանտարկել կրոնական ակտիվիստներին, եւ որ կրոնական ակտիվիստների ձերբակալություններից շատերը, այդ թվում՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, քաղաքական բնույթ են կրել»:

Զեկույցում նշվում է նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, հայկական հոգեւոր ժառանգության ոչնչացման մասին։ «Միջազգային մարմինները եւ այլ  կազմակերպությունները շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու եւ պահպանելու կրոնական եւ մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում։

Փետրվարին այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց եկեղեցիներից «կեղծ» հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Ըստ երեւույթին, միջազգային վրդովմունքից հետո, կառավարությունը հրաժարվեց այդ ծրագրից եւ մարտին Եվրախորհրդարանը դատապարտեց Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում  հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժխտման շարունակական քաղաքականությունը։

USCIRF-ն առաջարկում է ԱՄՆ կառավարությանը «ֆինանսավորում տրամադրել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը եւ Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ վերականգնելու, պահպանելու եւ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը եւ այլ կրոնական կամ մշակութային վայրերը»:

ԱՄՆ պետդեպարտամենտ Արցախ մշակութային ժառանգություն ոչնչացում Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին