Ամերիկացի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսն իրականում ատում է մարդկանց և ուզում է «քայքայել բուն քաղաքակրթության հենքը»: Այդ մասին հայտարարել է միլիարդատեր, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, ինչպես նաև «Թվիթերի» սեփականատեր Իլոն Մասկը:
«Նա ուզում է քայքայել քաղաքակրթության հենքը: Սորոսն ատում է մարդկությանը»,- գրել է գործարարը թվիթերի իր էջում՝ նշելով, որ Սորոսի հիմնադրամների ցանցը ստեղծվել է բնավ էլ ոչ բարի նպատակների հասնելու համար:
Մասկը նաև խոստովանել է, որ Սորոսը հիշեցնում է Marvel-ի կոմիկսների գերչարագործ Մագնետոյին:
Հիշեցնենք, որ նախօրեին թվիթերի օգտատերերին ալեկոծեց սրտի նոպայից ֆինանսիստ Ջորջ Սորոսի մահվան մասին լուրը: Ի դեպ, 92-ամյա միլիարդատիրոջն առաջին անգամ չէ, որ «թաղում» են սոցցանցերում: 2013-ին ներդրողի մահվան մասին չհաստատված տվյալներ տարածեց նույնիսկ Reuters գործակալությունը: Այս անգամ էլ հաղորդագրությունները ընդամենը բամբասանք էին: Սորոսն անձամբ կապ է հաստատել և հերքել է իր վախճանի մասին լուրերը: