f

Անկախ

«Մեկնարկում ենք «ԲանՈւԳործ. ԵՊՀ էքսպո-2023»-ը. ԵՊՀ-ն այսօր տոնում է հիմնադրման 104-ամյակը


ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ուղերձ է հղել Երևանի պետական համալսարանի 104-ամյակի, Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ։

«Երևանի պետական համալսարանն այսօր տոնում է հիմնադրման 104-ամյակը։ ԵՊՀ-ն բացառիկ հաստատություն է, որն իր ստեղծման օրվանից եղել և մնում է մեր երկրի որակյալ կրթության ու գիտության կազմակերպման, մտավոր ներուժի, մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը։ 104 տարվա այս ժամանակահատվածը հսկայական ձեռքբերումների պատմություն է, որի համար շատերն են իրենց ներդրումն ու վաստակը ունեցել և արժանի են գնահատանքի։

Համալսարանական համայնքի յուրաքանչյուր անդամի ու մեր գործընկերների արհեստավարժության, ջանքերի ու նիրվածության շնորհիվ ԵՊՀ-ն գիտահետազոտական առաջատար այն կենտրոնն է, որտեղ տեսանելի է առաջնորդությունը, որտեղ յուրաքանչյուրը պատասխանատու է իր ոլորտի զարգացման համար, և որտեղ յուրաքանչյուրը, գիտակցելով համալսարանի դերն ու նշանակությունը, մաս է դառնում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ու զարգացման պահանջները կատարելու գործում։

ԵՊՀ-ում մենք հավատում ենք քրտնաջան աշխատանքի միջոցով գերազանցության հասնելու նպատակին: Մենք շարունակաբար փնտրում ու փորձում ենք նոր ուղիներ՝ զարգացնելու ու ընդլայնելու գիտելիքներն ու մեր ուսանողներին դարձնելու որակյալ ու արհեստավարժ մասնագետներ, որոնք իրենց գործունեությամբ կամրագրեն այն առաջընթացը, որը պետք է ոչ միայն մեր երկրին ու հասարակությանը, այլև աշխարհին։

ԵՊՀ հիմնադրման օրվան նվիրված տոնական միջոցառումները մենք մեկնարկում ենք «ԲանՈւԳործ. ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող ցուցահանդեսով, քանի որ մենք վստահ ենք, որ կրթության զարգացման երաշխիքներից մեկը կապն է աշխատաշուկայի հետ. համալսարանի տրամադրած գիտելիքը պետք է իր արդյունավետ կիրառությունը գտնի աշխատանքում, ուստի հասկանալով աշխատաշուկայի արդի միտումները՝ մենք կկարողանանք վերանայել մեր կրթական ծրագրերը ու քայլել ժամանակի պահանջներին համընթաց։

Եվ այսօր շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, որոնց հետ ակտիվ համագործակցության արդյունքում և որոնց օգնությամբ մենք կարողանում ենք վերահաստատել մեր դիրքը՝ շարունակելով դիտարկվել որպես սովորելու ու աշխատելու գրավիչ վայր և դառնալով երիտասարդների ու աշխատաշուկայի միջև հաղորդակցություն ձևավորող ու ամրապնդող հարթակ։

Երևանի պետական համալսարանը պարզապես բարձրագույն կրթության կենտրոն չէ. այն անսպառ էներգիայի ու ոգեշնչման աղբյուր է՝ մեր ներուժը բացահայտելու և մեծ նպատակներին ու երազանքներին հասնելու համար։

Պատահական չէ, որ այսօր Հայաստանում նշվում է նաև Ուսանողների և երիտասարդների օրը, որոնք մեր երկրի ներկան ու ապագան են, համալսարանական լավագույն ավանդույթների շարունակողն ու նորը ստեղծողը։

Սիրելի՛ երիտասարդներ, հավատացե՛ք, որ մեր աշխարհն ունի ձեր ու ձեր գիտելիքի կարիքը, ուստի վստահե՛ք ձեր ներուժին ու իրականացրե՛ք ձեր երազանքները։

Շնորհավորում եմ բոլորիս տոնական այս օրվա կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն, նորանոր ձեռքբերումներ ու բեղմնավոր գործունեություն»,- ասվում է ուղերձում։

ԵՊՀ Հայաստան էքսպո

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին