Սմոլենսկի մարզում, ՆԳՆ առողջարանի տարածքում երկու խցիկ ունեցող դրոն է ընկել։ Այս մասին տեղեկացրել է Shot թելեգրամ-ալիքը։
Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ անօդաչուն հայտնաբերել է բուժքույրը։ Նա անմիջապես ոստիկանություն է կանչել։
«Ոստիկանները զննել են անօդաչու թռչող սարքը, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ Թչնիկը պատրաստված էր սեւ պոլիմերից, ներսում՝ երկու խցիկ, կուտակիչ մարտկոցը եւ ալեհավաքը։ Հիշողության քարտ չկար»,- նշվել է հաղորդագրությունում։ Տեղեկացվել է, որ անօդաչուն տարվել է փորձաքննության։