f

Անկախ

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Գերմանիայում էր․ նա ամփոփել է իր այցը


ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 7-15-ը աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում:

Մյունխենում Զարեհ Սինանյանը հանդիպել է Բավարիայի հայ հայրենակցական միության ատենապետ Անի Թելեանի և մի շարք այլ ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել միության շենքում, հանդիպել է նաև միության ներքո գործող Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի ուսուցչական կազմի հետ։

Հանձնակատարի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում հանդիպում է ընթացել կենտրոնի ղեկավար Անուշ Չախալյանի և անդամների հետ։ Այնուհետ Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Մյունխենի հայ տիկնանց ասոցիացիայի կողմից կազմակերպված երեկոյին:

Առանձին հանդիպում է տեղի  ունեցել Մյունխենի հայ համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկման թեմաները հիմնականում առնչվել են Հայաստան֊սփյուռք գործակցությանը, ռազմավարությանը, հայրենադարձության գործընթացին և առկա խնդիրներին:

Ուսուցիչների կողմից բարձրացվել են սփյուռքի մեկօրյա դպրոցների համար դասագրքերի տրամադրմանը և առաքմանը, միջին և բարձր դասարանների և նախադպրոցական տարիքի երեխաների համար մի շարք ուսումնական և ուսումնաօժանդակ նոր և արդի նյութերի տպագրմանը, ուսուցիչների  վերապատրաստման առկա և առցանց ձևաչափերին վերաբերող հարցեր և խնդիրներ։ Ծավալուն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ներդրումային քաղաքականությանը և սփյուռքի պարտատոմսերի թողարկման հնարավորություններին։

Քյոլնում Գլխավոր հանձնակատարը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել  Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանի,  Քյոլնի և շրջակայքի ծխական քահանա Տեր Վահրիճ Բաղդասարյանի և թեմական խորհրդի անդամների հետ, այնուհետ շրջել Քյոլնի Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում:

Քյոլնի և մոտակա բնակավայրերի հայ  համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը նշել է, որ գերմանահայ համայնքը ոչ միայն ակտիվ է տեղում և ներգրավվածություն ունի Գերմանիայի հասարարական կյանքի տարբեր ոլորտներում, այլև ակտիվորեն մասնակցում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի բոլոր ծրագրերին:

Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Ռեկերի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Քյոլնի հայկական համայնքին: Գլխավոր հանձնակատարը հատկապես կարևորել է հայերենի պահպանման հարցը և դիմել քաղաքապետին՝ քննարկելու Քյոլնի հանրային դպրոցներում սովորող հայազգի դպրոցականների համար հայերենի դասաժամի ներառման հնարավորությունը։

Բեռլինում հանդիպում է տեղի ունեցել հայկական կառույցների ներկայացուցիչների  և համայնքում ակտիվ գործունեություն ծավալող մի շարք անհատների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում Հայաստանի զարգացման գործում հայկական սփյուռքի ներգրավման և, մասնավորապես, երիտասարդ մասնագետների ներուժի լավագույնս օգտագործման հնարավորությունները։

Համբուրգում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Համբուրգի հայ համայնք 1965» կազմակերպության սրահում հանդիպել է Համբուրգում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների և հայազգի մի շարք անհատների հետ:  Գլխավոր հանձնակատարը մանրամասնորեն ներկայացրել է 2019 թվականից ի վեր գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները, ծրագրերը, հայրենադարձության գործընթացը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկայիս իրավիճակը, սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված  նախաձեռնությունները։ Գլխավոր հանձնակատարը հորդորել է համայնքի երիտասարդներին մասնակցել օգոստոսին Հայաստանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին և Համահայկական 8-րդ խաղերին։ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Հարցերը հիմնականում վերաբերել են սփյուռքի դպրոցներին դասագրքերի տրամադրմանը, ուսուցիչների վերապատրաստմանը և ընդհանուր մեթոդաբանության խնդիրներին, հայրենադարձությանը, Հայաստանի և Արցախի մարտահրավերներին, զինվորական ծառայությանը, սփյուռքում հայկական ինքնության պահպաման դժվարություններին։

«Մանթաշյանց» գործարար ակումբի և Հայկական բիզնես ցանցի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանում ներդրումային քաղաքականության և հնարավորությունների մասին:

Գլխավոր հանձնակատարը այցելել է նաև «Համբուրգի հայ համայնք 1965» կազմակերպության դպրոց, որտեղ գործում է նաև հայկական պարախումբ և երգչախումբ։ Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել դպրոցի և մշակութային խմբերի գործունեությանն ու առկա խնդիրներին։

Հայաստան Գերմանիա Զարեհ Սինանյան աշխատանքային այց

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին