f

Անկախ

Պրիգոժինն առաջարկել է Ուկրաինային հեռանալ Բախմուտից՝ ռուսական զորքերի դիրքերը բացահայտելու դիմաց. The Washington Post


«Վագներ» ՄՌԸ հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Կիեւին գործարք է առաջարկել։ Բախմուտից ուկրաինական զորքերի դուրսբերման դիմաց նա խոստացել է ռուսական զորքերի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն փոխանցել, որը Ուկրաինան կարող է օգտագործել նրանց վրա հարձակվելու համար: Այս մասին գրում է The Washington Post-ը, որն ուսումնասիրել է Պենտագոնից արտահոսքի հերթական  փաստաթղթերը։

Փաստաթղթերի համաձայն՝ 2023 թվականի հունվարին Պրիգոժինն այս առաջարկը փոխանցել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության իր ծանոթների միջոցով, որոնց հետ կապ է  պահպանել պատերազմի ժամանակ։ Հեռախոսազրույցներից բացի, Պրիգոժինն անձամբ  աֆրիկյան երկրներից մեկում հանդիպել է գլխավոր հետախուզական վարչության սպաների հետ, գրում է The Washington Post-ը։

Թե ինչ դիրքեր է առաջարկել բացահայտել Պրիգոժինը, չի նշվում։

Երկու ուկրաինացի պաշտոնյաներ, առանց ինքնությունը բացահայտելու ,The Washington Post-ին հաստատել են, որ Պրիգոժինը «բազմիցս» զրույցներ է վարել ուկրաինական հետախուզական վարչության հետ: Կիեւում չեն համաձայնել Բախմուտի վերաբերյալ առաջարկին (աղբյուրներից մեկի համաձայն այն մի քանի անգամ հնչել է), քանի որ, ըստ թերթի զրուցակիցների, չեն վստահում «Վագների» հիմնադրին։ Վաշինգտոնը նույնպես կասկածում է Պրիգոժինի անկեղծությանը, թերթին ասել է ամերիկացի անանուն պաշտոնյան։

Մայիսի 13-ին The Washington Post-ում հրապարակված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ հաստատել, ոչ ուղղակիորեն հերքել է Պրիգոժինի հետ շփումները։ «Սա [ռազմական] հետախուզության հարց է», - ասել է նա: Հարցազրույցի հրապարակումից հետո թերթը կայքից հեռացրել է այս հատվածը, սակայն Պրիգոժինի հունվարյան առաջարկի վերաբերյալ հոդվածի հրապարակումից հետո, վերականգնել է:

Եվգենի Պրիգոժին Ուկրաինա Բախմուտ Վագներ ՄՌԸ Աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմ

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին