Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը չպետք է քիթը մտցնի այնտեղ, որտեղ մտցնում է և չանի հայտարարություններ, որոնց չի տիրապետում կամ նպատակային ձևով փորձում է խեղաթյուրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը հետ քաշելու վերաբերյալ հայտարարությանը:
Նշենք, որ Վիկտորինը մայիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից ։ Նա ընդգծել է, որ Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։