f

Անկախ

Ներկայացվել է հակակոռուպցիոն ռազմավարության և իրականացման միջոցառումների կատարման տարեկան զեկույցը


Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսին, իր ելույթում նշել է, որ ԱՆ-ն ամփոփել է 2022 թվականի տարեկան մոնիթորինգի և գնահատման զեկույցը՝ համաձայն որի ունենք իրականացման էականորեն բարձր ցուցանիշ՝ 80.2%, ինչն ապացույցն է Կառավարության պատրաստակամությանը՝ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի հարցում։

ԱՆ-ից հայտնում են, որ իր խոսքում Կարեն Կարապետյանը նաև ներկայացրել է վերջին 4 տարիների ընթացքում հակակոռուպցիոն բարեփոխումները՝ անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորմանը, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված օրենսդրական կարգավորումների բարելավմանը, կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի վերանայման, բարևարքության համակարգի ինստիտուցիոնալ և իրավական հենքի ընդլայնմանը, տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգի բարելավմանը, հանրային ծառայությունների լայն շրջանակի թվայնացմանը, մոնիթորինգի և գնահատման կառուցակարգերի բարելավմանը, միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում հատուկ կարևորություն է տրվել հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման ջանքերին։

Հանդիպման արդյունքների ամփոփման շրջանակում ընդգծվել է, որ հակակոռուպցիոն բարեփոխումների շարունակականությունը տեղ կգտնի նոր հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում։ Այս ենթատեքստում կարևորվել է քաղաքացիական հասարակության դերը՝ ռազմավարական պլանավորման, այլընտրանքային գնահատումների և այլ մեխանիզմների միջոցով խնդիրների վերհանման և առկա կառուցակարգերի կատարելագործման գործում:

Նշենք, որ զեկույցը մշակվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության շրջանակներում։

Հայաստան հակակոռուպցիոն ռազմավարություն ՀՀ Արդարադատության նախարարություն

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին