f

Անկախ

Էրդողանը պատասխանել է ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին Քըլըչդարօղլուի մեղադրանքներին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը քննադատել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, որի կարծիքով՝ Ռուսաստանը միջամտում է Թուրքիայի գալիք ընտրություններին, տեղեկացրել է «Անադոլուն»։

«Ի՞նչ է ասել Կրեմլի ներկայացուցիչը։ (Դմիտրի) Պեսկովն ասում է. «Նա (Քըլըչդարօղլուն) ստում է, նա պետք է բացատրի, նա պետք է ապացուցի դա»։

«Դուք ապացույցներ ունե՞ք։ Ոչ։ Այդ ժամանակ նա սկսում է անցում կատարել մի այլ բանի։ Նա ասում է. «Մենք այդպես լսել ենք։ Ապացույցներ չկան, բայց (դա) հնարավոր է»։ Սա ի՞նչ քաղաքականություն է։ Իմ ժողովուրդը ձեզ չի տա այս երկիրը»,- ասել է Էրդողանը Ստամբուլի հանրահավաքում, կիրակի կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շեմին։

«Քեմալն ասում է, որ մենք պատժամիջոցներ ենք մտցնում Ռուսաստանի դեմ... Սա ի՞նչ մտածողություն է։ Սա ի՞նչ ընկալում է»,- ավելացրել է նա։

Նա նշել է, որ Ռուսաստանը Թուրքիայի կարեւոր դաշնակիցներից մեկն է գյուղատնտեսությունում, պաշտպանական արդյունաբերությունում եւ զբոսաշրջությունում։

«Որտեղի՞ց են մեզ մոտ գալիս մոտ 5,5 մլն տուրիստներ։ Ռուսաստանից։ Ի՞նչ պետք է անեք սրա հետ։ Արդյո՞ք դա անելու եք Ամերիկայից ստացված հրահանգով։ Արդյո՞ք դա անելու եք (ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենից ստացված հրահանգով... Բայդենը ցուցում է տվել. «Մենք պետք է տապալենք Էրդողանին»։ Ես դա գիտեմ։ Իմ բոլոր մարդիկ գիտեն դա։ Հիմա, վաղը, քվեատուփերը պատասխան կտան նաեւ Բայդենին»,- ասել է Էրդողանը։

Հինգշաբթի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ, ընդդիմադիր վեց կուսակցությունների «Ազգի դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել էր այն բանում, որ երկիրը կանգնած է տեսանյութերի հետեւում, որոնք, իբր, վարկաբեկում են նախագահի թեկնածուներին մայիսի 14-ի ընտրություններում։

Պեսկովն ուրբաթ հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ խոսք անգամ լինել չի կարող թուրքական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։

Կիրակի Թուրքիայում տեղի են ունենալու նոր նախագահի, ինչպես նաեւ 600 տեղանոց խորհրդարանի ընտրությունները։

Նախագահական ընտրաթերթիկում ընտրողներն ընտրություն են կատարելոը Էրդողանի, Քըլըչդարօղլուի եի Սինան Օղանի միջեւ։ Նախագահի եւս մեկ թեկնածու՝ Մուհարեմ Ինջեն, հինգշաբթի հանել է թեկնածությունը։

Աշխարհում Ռեջեփ Թայիփ Էրդողան Ռուսաստան նախագահական ընտրություններ Քեմալ Քըլըչդարօղլու

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին