77 տարեկանում մահացել է ռուսաստանցի լրագրող, ՌԴ հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի նախագահ Էդուարդ Սագալաևը, տեղեկացրել է Ռուսաստանի Հանրային հեռուստատեսությունը, փոխանցել է «Ինտերֆաքսը»։
«Այսօր վախճանվել է Էդուարդ Միխայիլի Սագալաևը... Մեծ կորուստ մեր ամբողջ լրագրության և անձամբ ինձ համար»,- իր Թելեգրամ-ալիքում գրել է Ռուսաստանի Լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը։
Սագալաևը խորհրդային և ռուսաստանյան հեռուստատեսության գործիչ է, լրագրող, Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի նախագահը, Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ ՌԴ վաստակավոր լրագրող է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։