f

Անկախ

Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան


Մայրաքաղաքի  Մշակույթի և երիտասարդության պալատում  Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կողմից բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի մոտիվներով) օպերան։   «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի դիրիժոր Նինա Գրիգորյանը, երաժշտական արվեստում որպես իրադարձություն կարևորելով բեմադրությունը, նշել է, որ այն նաև երկու գլուխգործոցի ապոթեոզ է:

«Ամբողջ ներկայացումը կազմակերպվել է երգչախմբի ուժերով:

Մասսայական տեսարանների ներկայացմանը մասնակցում են երգչախմբի անդամները, իսկ մենակատարները կատարում են գլխավոր դերերի սոլոները:

Բեմադրող Հովհաննես Հովհաննիսյանն այնպիսի հստակ աշխատանք է կատարել, որ այս անգամ հեռավարի կարիք չունեինք, հիշում էին ամբողջ բեմադրությունը»,-ասել է Ն. Գրիգորյանը: 

Գլխավոր  հերոսուհու  դերակատար Էլինա Ջամալյանն արդեն երկրորդ անգամ է հանդիսատեսին ներկայանում Անուշի դերում: 

«Միշտ երազել եմ Անուշ երգել, որն իրականություն է դարձել: Շրջափակման հետևանքով ռեժիսորը չկարողացավ գալ,  փորձեցի հիշել որոշ դրվագներ ու փորձերից հետո բեմ բարձրացա»,-հավելել է Է.Ջամալյանը: 

Բեմադրությանը  ներկա էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:

 

Հայաստան Արցախ «Անուշ» օպերայի բեմադրություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին