f

Անկախ

Նախարարությունում թափուր տեղեր են. համալրել չեն կարողանում. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կան պետական կառույցներ, որոնք աշխատակիցների և կադրերի պակաս ունեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նարեկ Մկրտչյանի ղեկավարած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության չորս հաստիքներից մեկը՝ ինտեգրված սոցիալական ծառայության բաժինը, պետ չունի:

Համենայն դեպս, այդ մասին են վկայում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում տեղադրված պաշտոնական տվյալները: Ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչությունը չունի ամփոփ վերլուծությունների բաժնի պետ, այս պաշտոնը թափուր է դեռ նոյեմբերից, նույն վարչությունում թափուր է նաև ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության պետի պաշտոնը. ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունն էլ հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ չունի և կրկին՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսից:

Այդ նույն ամսից պետ չունի նաև գնումների համակարգի բաժինը: Հավելենք, որ Նարեկ Մկրտչյանը, 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո նշանակված չորրորդ նախարարն է: Մինչ այդ այս պաշտոնները զբաղեցրել են Մանե Թանդիլյանը, Զարուհի Բաթոյանը և Մեսրոպ Առաքելյանը:

Այսինքն՝ նախարարության աշխատակազմը դեռ նախորդ տարվանից համալրել այդպես էլ չի ստացվում»:

Հայաստան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին