Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է
Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.):
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ժամը 21:40-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: