Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում չեմպիոն է հռչակվել Ռուսաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Արման Ադամյանը։
100 կգ քաշային կարգի եզրափակիչում 26-ամյա վոլգոգրադցի մարզիկը հաղթել է կրկնակի օլիմպիական եւ աշխարհի չեմպիոն, չեխ Լուկաշ Կրպալեկին։