f

Անկախ

Հանրությունը հոգնել է Էրդողանից․ Արցախի ԱԳ նախկին նախարարը նշել է, թե որն է Էրդողանի աքիլլեսյան գարշապարը


Էրդողանի աքիլլեսյան գարշապարը երկրի տնտեսական իրավիճակն է եւ դրա ազդեցությունը բնակչության աղքատ խավի վրա։ Պատահական չէ, որ Էրդողանը կոսմետիկ միջոցներ է ձեռնարկում մարդկանց աչքերին թոզ փչելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը։

Թուրքիայում ընտրություններից հետո, նրա գնահատմամբ, ազգային արժույթի արժեզրկման նոր ալիք է սպասվում։ Ընդդիմությունը հենց այդ ուղղությամբ էլ նախընտրական քարոզչություն է իրականացնում։

«Այո, Էրդողանը լավ հռետոր է, բայց հանրությունը հոգնել է նրանից, հատկապես երիտասարդությունը, որն այնքան էլ նվիրված չէ իշխանությունների կողմից սերմանվող իսլամական գաղափարախոսությանը։ Տնտեսությունից հետո ընտրողների համար երկրորդ կարեւոր հարցը երկրի ապագան է։ Ընթացիկ գծի շարունակությունը, որի մասին խոսում է Էրդողանը, մարդկանց չի գոհացնում»,-նշեց նա։

Նույնիսկ Էրդողանի իշխանության պահպանման դեպքում Թուրքիան, ինչպես կարծում է նախկին նախարարը, միեւնույն է, տուրբուլենտ վիճակում կլինի։

«Բացի այդ, Էրդողանը ստիպված կլինի սկսել խորհրդարանն իրեն ենթարկեցնելու գործընթաց, ինչը կհանգեցնի հասարակական դիմադրության եւ կարող է գլխացավանք դառնալ գործող նախագահի համար»,-ընդգծեց նա:

Միրզոյանը չբացառեց, որ քաղաքական գործընթացներին կարող են միջամտել եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության կողմից։

«Ամեն դեպքում Թուրքիայում ընտրությունների արդյունքները խորքային ազդեցություն կունենան երկրում հետագա գործընթացների վրա»,-եզրափակեց նա:

Կարեն Միրզոյան Ռեջեփ Թայիփ Էրդողան Թուրքիա համապետական ընտրություններ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին