f

Անկախ

Հնարավո՞ր է իշխանափոխություն  Թուրքիայում ընտրությունների միջոցով․ թուրքագետի  կարծիք


Առաջիկա կիրակի՝ մայիսի 14-ին, Թուրքիայում տեղի կունենան համապետական  ընտրություններ։ Թուրքիայի քաղաքացիներն այդ օրը կընտրեն իրենց 13-րդ նախագահին և 28-րդ գումարման խորհրդարանը։ 2002-ից ի վեր իշխանության ղեկին գտնվող Էրդողանի համար  այս ընտրությունները թերևս ամենաբարդն են՝ նա ընտրության է գնում մի իրավիճակում, երբ սոցհարցումների համաձայն առաջատարն ընդդիմության թեկնածուն է։ Էրդողանի գլխավոր մրցակիցը «Ազգ» դաշինքի թեկնածու, ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Ի դեպ, ընտրությունների օրը խորհրդանշական է։ Ադնան Մենդերեսը 1950-ի մայիսի 14-ին կարողացավ հաղթանակ տանել Աթաթուրքի հիմնած ՀԺԿ-ի նկատմամբ և դարձավ Թուրքիայի վարչապետ։ Էրդողանը հույս ունի կրկնել իր քաղաքական նախորդի հաղթանակը։ 

Ինչո՞վ է աչքի ընկել քարոզարշավը հարևան երկրում, ի՞նչ է սպասվում մայիսի 14-ին և հնարավո՞ր է արդյոք իշխանափոխություն ընտրություններով․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել թուրքագետ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Էլյա Հարությունյանի հետ։

-Կիրակի Թուրքիայում համապետական ընտրություններ են՝ խորհրդարանական և նախագահական։  Այսօր  քարոզարշավի վերջին օրն է։ Ամփոփենք՝  ինչո՞վ աչքի ընկավ այս քարոզարշավը և ի՞նչ արդյունքներով են քաղաքական ուժերը վերջնակետին հասել։

-Ի սկզբանե պարզ էր՝ սրանք ընտրություններ  էին, որոնց էրդողանը չէր գնում լիարժեք հաղթանակը գրպանում դրած, և  քարոզարշավից շատ բան էր կախված լինելու։ 

Կողմերը կարողացան բավականաչափ հագեցած քարոզարշավ իրականացնել և քաղտեխնոլոգիաների կիրառման, և մարտավարության տեսանկյունից։ Միաժամանակ շատ հետաքրքիր ու լարված պայքար է։ Դիտարկենք իշխանության և ընդդիմության քարոզարշավը։ Էրդողանի և նրա ղեկավարած «Ժողովուրդ»  դաշինքի քարոզարշավը կազմված էր երկու հիմնական մասից։ Առաջին հատվածում ներկայացնում էին այն բոլոր ձեռքբերումները, որ «Արդարություն և զարգացում»  կուսակցությունն ունեցել է  իշխանության ղեկին գտնվելու 20 տարիների ընթացքում  և այն խոստումները, որոնք պետք է հետագայում կյանքի կոչեն, այն է՝  տնտեսության կայունացում, Թուրքիայի հզորացում, պետության առաջընթաց և այլն։ Իսկ քարոզչության երկրորդ մասը նվիրված էր ընդդիմության թեկնածուին և ընդդիմությանը պախարակելու մարտավարությանը։ Ամեն կերպ փորձում էին ցույց տալ, որ  ընդդիմության թեկնածուն պատրաստ չէ երկիրը ղեկավարել՝ միաժամանակ նրան մեղադրելով  Արևմուտքի, Քրդստանի  բանվորական կուսակցության,  Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման և բոլոր հնարավոր կազմակերպությունների և ուժերի հետ  կապերի մեջ, որը կարող էր պախարակել  ընդդիմությանը և արժեզրկել նրանց պայքարը։

Միաժամանակ էրդողանի քարոզչության հիմքում  ազգային,  ավելի ինքնուրույն և ուժեղ,  թուրքական երազանքների պետություն կառուցելու գաղափարն էր, ինչի շուրջ էլ կարողանում էր հավաքել ու կոնսոլիդացնել իր ընտրազանգվածին։

Ընդդիմության քարոզարշավում  աշխատանքի հետաքրքիր բաժանում էր իրականացվել։ Քեմալ Քըլըչդարօղլուն  փորձում էր դուրս չգալ իր ծրագրերի ներկայացման խոսույթից,   հիմնականում փորձում էր չտրվել  Էրդողանի սադրանքներին և չէր պատասխանում նրա մեղադրանքներին։  Դրանց պատասխանում էին դաշինքում ընդգրկված մյուս քաղաքական ուժերի ղեկավարները,  որոնք, ըստ իրենց ներկայացրած ծրագրի,  ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում պետք է լինեն փոխնախագահները։

Հետաքրքրական է, որ էրդողանը փորձում էր ընդդիմությանը մեղադրել ավելի պակաս  ազգային ուժ լինելու, ավելի քիչ իսլամիստ, կրոնավոր լինելու մեջ։

Պայքարն,  այո հանգուցալուծման է գնում։ Սակայն դեռևս չկան ինդիկատորներ, որոնք դիտարկելով հստակ կարող ենք ասել, որ կողմերից մեկը կարող է հաղթանակ տանել։ Շատ հավասար դիրքերի վրա են երկու ուժերն էլ։

-Որքանո՞վ էր հավասար ընտրապայքարը։ Գիտենք, որ դեռ նախորդ տարվանից իշխանությունները զանազան սոցիալական ծրագրեր են իրականացնում, աշխատավարձերն են բարձրացնում։ Վարչական ռեսուրսի կիրառումն արդյոք ազդեցություն կունենա՞։ 

-Ի սկզբանե պարզ էր, որ ընտրապայքարը հավասար չէր կարող լինել՝  սկսած մեդիա ոլորտում էրդողանին  և իշխանական դաշինքին ավելի շատ  տեղ հատկացնելուց մինչև Ձեր կողմից մատնանշված դեպքերը։ Վարչական ռեսուրսը գործածվել է հօգուտ իշխանության։ Ընտրություններում ևս չի բացառվում, որ այդ վարչական ռեսուրսի օգտագործման ականատեսը լինենք։ Դա, ի տարբերություն հետխորհրդային տարածքի, այդքան ակներև չէ, սակայն կան որոշակի մեքենայություններ, որոնց կարող են դիմել։ Այսինքն՝ Թուրքիայում ընգծված ընտրակեղծիքներ դժվար է կազմակերպել, որովհետև հասարակությունը շատ գաղափարայնացված է և լուրջ բախումներ կարող են առաջանալ, սակայն կան որոշակի իրավիճակներ, որտեղ իշխանությունը կարող է օգտվել իր ունեցած ռեսուրսներից։ Օրինակ՝  արտերկրում 3 միլիոնից ավել ընտրողներ ունեն։ Քվեարկությունից հետո այդ  քվեատուփերը բերվում են Թուրքիա, և այդ ընթացքում  կարող է հօգուտ իշխանության որոշակի միջամտություններ իրականացվեն։ Կամ երկրաշարժից հետո բազմաթիվ տեղահանվածներ կան, որոնք այլ տեղերում են գանցված, ոչ իրենց հասցեներում,  այդտեղ ևս  բաց տեղ է մնում ընտրություններում որոշակի միջամտություններ անելու համար։

 Այդ առումով, ինչպես ողջ քարոզարշավը բացարձակ հավասար չէր, այնպես էլ ընտրությունների բուն ընթացքը կարող է հավասար չլինել։ 

-Արդյոք  ընդդիմությունը հնարավոր առավելագույնն արե՞լ է այս պայմաններում՝ հաշվի առնելով իրենց թեկնածուի բարձր վարկանիշը։ 

-Այո, կարող ենք ասել՝  և կիրառված քաղտեխնոլոգիաներով,  և  բուն ռազմավարությամբ ընդդիմությունն արել է ավելին, քան սպասելի էր։ Ինչպես գիտեք, ասում են՝  էրդողանը շատ խարիզմատիկ լիդեր է, որը կարողանում է հանրությանը կառավարել և լուրջ հանրահավաքներ անցկացնել։ Վերջին շրջանում երևում է, որ այդ քաղաքական  հասունությանը հասել  և էրդողանի հետ առնվազն հավասար պայքար է կարողանում մղել նաև ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ 

-ԶԼՄ-ների հրապարակումներից կարելի է դատել, որ Էրդողանին համակրում են Ռուսաստանում, իսկ Արևմուտքի համակրանքը ընդդիմության կողմն է։ Ընտրություններում  և հետընտրական  շրջանում որևէ արտաքին միջամտություն հնարավոր համարո՞ւմ եք։ 

-Առավելագույնը, որ կարող է  մինչ այս լինել աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, համակրանքի արտահայտումն էր  ոչ բացահայտ հայտարարություններով։ Չեմ կարող ասել, որ հստակ կանխատեսելի է  միջամտություն, հատկապես, երբ Թուրքիայի կայունությունը, կարծեք թե, բխում է բոլոր բևեռների շահերից։ Իսկ թե  հետընտրական շրջանում ինչպիսի գործընթացներ տեղի կունենան, դժվար է հստակ կանխատեսել․ ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված։

-Ի՞նչ է սպասվում մայիսի 14-ին։ Թեկնածուներից յուրաքանչյուրն ի՞նչ շանսեր ունի։

-Եթե վերջին  2 ամիսների հարցումների արդյունքները դիտարկենք,  Քըլըչդարօղլուն ունի 3-4 տոկոս առավելություն էրդողանի նկատմամբ։ Այլ հարց է՝  որքանով  կարելի է հիմնվել այդ արդյունքների վրա՝ հաշվի առնելով, որ հարցումների արդյունքները երբեմն հրապարակվում են ոչ թե արտահայտելու հանրային տրամադրությունները, այլ ձևավորելու դրանք։ 

Հաջորդ ինդիկատորը, որին կարելի է նայել, հանրահավաքներն են, որոնք երկու կողմում էլ մեծ մասշտաբներով իրականացնում են, և հարյուրհազարավոր մարդիկ են մասնակցում երկու կողմից էլ, ընդ որում մեծ խանդավառությամբ։ 

Միաժամանակ դժվար է պատկերացնել, որ 20 տարվա պայքարից ու  հաջողություններից հետո Էրդողանը կարող է հանգիստ զիջել դիրքերը և իշխանությունը հանձնել  ընդդիմությանը, եթե անգամ ընդդիմությունը հաղթի։ Իսկ ընդդիմության հաղթանակի դեպքում քվեների տարբերությունը փոքր է լինելու։ Դա Էրդողանին թույլ կտա ոչ միանշանակ դարձնել այդ արդյունքները և տեղափոխել երկրորդ փուլ։ 

 Մինչև երեկ  հավանական էր համարվում, որ երկրորդ փուլ տեղի կունենա, քանի որ նախագահի  4 թեկնածուներ կան։  Մյուս երկու թեկնածուներն ունեին 2-3 տոկոս քվե։ Ենթադրվում էր, որ կողմերից ոչ մեկը չի կարողանա հավաքել 50 տոկոս և ավել քվե։ 

Սակայն «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հրաժարվեց նախագահական ընտրություններին մասնակցությունից, և նրա քվեները բաշխվելու են մյուս երեք թեկնածուների միջև։ Նա իր ընտրողներին  այս կամ այն ուժի օգտին քվեարկելու կոչ չի արել։ Սակայն հարցումների արդյունքները վկայում են, որ մեծ մասը կքվերակի Քըլըչդարօղլուի օգտին, 20-30 տոկոսը Էրդողանի օգտին, իսկ մնացածը Սինան Օհանի օգտին։ Դա է պատճառը, որ վերջին օրերին գերակշիռ դարձան տեսակետները, որ առաջին փուլով կավարտվեն ընտրությունները  և Քըլըչդարօղլուն կհաղթի։ Սակայն էլի նշեմ, դժվար է տեսնել, որ Էրդողանը նախ չի հաղթի, քանի որ ունի որոշակի ընտրազանգված․  թուրքական հասարակության մի ստվար զանգված պարզապես հիացած է  նրա վարած քաղաքականությամբ և ամեն պարագայում պատրաստ է աջակցել նրան, անկախ բոլոր խնդիրներից՝ սոցիալ-տնտեսական, դատական համակարգի հետ կապված։ Միաժամանակ կա մի հատված, որը ցանկանում է ունենալ ուժեղ պետություն, դեռևս Օսմանյան կայսրությունից մնացած ենթագիտակցությամբ , կայսերական մտածողությամբ, և այդ զանգվածը հստակ քվեարկելու է Էրդողանի օգտին։  Որքանո՞վ սոցիալ-տնտեսական խնդիրները կարող են մյուս հատվածին կանսոլիդացնել ընդդիմության թեկնածուի շուրջ։ Դեռևս հստակ չենք կարող պնդել, որ կհաղթի ընդդիմության թեկնածուն, չնայած  հարցումները ցույց են տալիս, որ նա առաջատարն է։

-Իմ հարցին մասամբ պատասխանեցիք, բայց  հարցս հնչեցնեմ՝ արդյոք Թուրքիայի պես երկրում ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել՝ հաշվի առնելով նաև 2016-ի հեղաշրջման ձախողված փորձից  հետո տեղի ունեցած փոփոխությունները պետական համակարգում։

-Ընտրությունների միջոցով Թուրքիայում և 1950-ին է տեղի ունեցել իշխանափոխություն, և հետագա տարիներին։   Էրդողանն էլ  2002-ին ընտրություններով է եկել իշխանության։ 

Եթե ընտրությունների արդյունքները լինեն այնքան տպավորիչ, որ Էրդողանը չկարողանա դրա վրա խաղալ, կարծում եմ, որ ստիպված է լինելու զիջել իշխանությունը։ Ուստի տեսականորեն ընտրությունների միջոցով իշխանափոխությունը  հնարավոր է։ 

Իսկ 2016-ից հետո ավտորիտարիզմի գնացող Թուրքիայի հետ գործ ունենք։ Այդ առումով, այո, այդ հավանականությունը նվազել է, սակայն վերացված չէ  ընտրություններով իշխանություն փոխելու հնարավորությունը։

 

հարցազրույց Թուրքիա Տարածաշրջան խմբագրի ընտրանի Ռեջեփ Թայիփ Էրդողան Քեմալ Քըլըչդարօղլու Էլյա Հարությունյան ընտրություններ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին