f

Անկախ

Քաղաքացին այսուհետ սկսելու է վճարել մի բանի համար, որի մասին ինքը տեղյակ չէ. Կոռուպցիայի նոր հնարավորություն առողջապահության համակարգում. Հատուկ կոստյում՝ կոնկրետ անձի համար


«Քաղաքացին այսուհետ սկսելու է վճարել մի բանի համար, որի մասին ինքը տեղյակ չէ, չգիտի, թե ինչի՞ համար է ինքը, իրականում, վճարելու»,-երեկ՝ «Առողջության համապարփակ ապահովագրության» ներդրման վերաբերյալ քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համանախագահ Անուշ Պողոսյանը։

Տեղեկացնենք, որ Առողջապահության նախարարությունը ապահովագրական նոր համակարգի ներդրման պլանավորմամբ է զբաղված, համաձայն որի՝ այսուհետ քաղաքացիների առողջապահական ապահովագրման համար, տարեկան պարտադիր համարվող 80 000 դրամը պետք է վճարի աշխատողը, ևս 80 000 դրամ՝ գործատուն։ Ստացվում է , որ տարեկան կձևավորվի շուրջ (160 000 * մոտ 650 000 (աշխատատեղեր) = մոտ ) 105 մլրդ դրամ։ Որպեսզի ապահովագրական վճարներ վճարողները ստանան «ակնկալվող» բժշկական որակյալ ծառայությունը, անհրաժեշտ է նվազագույնը 500 մլրդ. դրամ գումար։ Ստացվում է, որ պլանավորվում է ստեղծել շուրջ 1,3 մլրդ. դոլար արժողությամբ Առողջապահության նախարարության ենթակա մի «կառույց», որն, ըստ էության, իրենից ավելի շատ գումար է ներկայացնում, քան ՊՆ-ն։

Լրագրողների հետ զրույցի ընթացաքում «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համանախագահ Անուշ Պողոսյանը նշում է՝ եթե այս օրենքն ընդունվի, ապա դրա հետագա կիրառման հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջ գալու.«Վստահ եմ, դրանք չեն բերելու շահառուների գոհունակության բարձրացմանը, որովհետև նախագծում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց պատասխանը օրենքով նախատեսված չէ, ինչը հետագայում և՛ կառավարման տարբեր տեսակի խնդիրների, և՛ տարբեր տեղերում ու փուլերում առողջապահական ծառայության մատուցման որակի իջեցման է հանգեցնելու: Պարզ ասած՝ այն համակարգը, որն ունենք այս պահին առանց ապահովագրության, էականորեն չի փոխվելու և բնակիչն իր առողջապահական ծառայություններում դեպի դրական փոփոխություններ առանձնապես չի տեսնի»։

Նկատենք, որ առողջապահական ապահովագրման նոր ծրագրի ներդրմամբ մի շարք կոռուպցիոն ռիսկեր են առաջ գալիս։ Օրինակ, ստացվում է, որ նոր համակարգի ներդրմամբ, գումարների բաշխումն ու ստուգումը միևնույն մարմինն է իրականացնելու, ո՛չ ավել, ո՛չ պակաս պետական գերատեսչությունը, այն է՝ ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Եվ, եթե հաշվի առնենք այն օբեկտիվ իրողությունը, որ Առողջապահության նախարարությունը վերջին տարիներին, պարբերաբար, հայտնվում է համակարգային կոռուպցիոն բացահայտումների կիզակետում՝ COVID, պետպատվերի բաշխում ( Wgmore Clinique, որի անունը կապվում է նախարարի ընտանիքի հետ ), կաշառքների դեպքեր (ԱՆ փոխնախարարների կալանավորում Արսեն Դավթյան, Գևորգ Սիմոնյան) և այլն, առնվազն հարց է ծագում՝ արդյո՞ք Առողջապահական ապահովագրության նոր համակարգի ներդրումը նույնպես լուրջ կոռուպցիոն ռիսկերի առաջացման աղբյուր չի՞ հանդիսանա, հատկապես, եթե դրանում շրջանառող գումարների ընդհանուր քանակը գերազանցում է, անգամ՝ ՀՀ ՊՆ բյուջեն։

Միաժամանակ, վերոհիշյալ նոր համակարգի ներդրմամբ, անհասկանալի է մնում, թե ո՞րտեղից և ի՞նչ միջոցներով է համալրվելու այս «կառույցի» բյուջեն, քանի որ, ի սկզբանե, պարզ է, որ բյուջեի մեծ բաց կլինի, ինչպես նաև՝ համակարգի ներդրմամբ՝ բիզնեսի վրա լուրջ բեռ կառաջանա։ Առողջապահության նախարարության բյուջեի բաշխման արդյունքում շահառու քաղաքացիները զրկված կլինեն՝ օգտվելու իրենց նախընտրած բժշկի ծառայություններից, հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս ՝ հաջողվելու «ամենակոռուպացված» նախարարության համբավ ձեռք բերած առողջապահության ոլորտին «արդյունավետ» բաշխել նման աստղաբաշխական գումարները։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համանախագահ Անուշ Պողոսյանը թվարկելով նոր օրենքի հիմնական բացերը, նկատում է՝ ապահովագրման նոր համակարգում ներդրված են առողջապահական կարճաժամկետ, երկարաժամկետ թիրախներ, որոնց ցուցանիշները պետք է իջեցնեն.«Օրինակ հարց՝ երկարաժամկետ ցուցանիշներով մահացությունն իջեցնում ենք, ասենք՝ 1-2 տոկոսով, իսկ եթե երկարաժամկետ վերլուծության ընթացքում հասկանում ենք, որ չենք հասել մեր թիրախներին, ապա ինչ ենք ասելու մեր քաղաքացիներին։ Ասելո՞ւ ենք՝ կներեք, մեզ մոտ չստացվեց, բայց դուք դրա համար, որպես առողջ բնակիչ, արդեն վճարե՞լ եք…»։


Նոր ներդրվող համակարգի մյուս խնդիրը, որին Անուշ Պողոսյանը հարկ համարեց, անպայման, անդրադառնալ՝ որակի ցուցանիշներին մասին է.«Այսօր ՀՀ-ում որակի ցուցանիշների գնահատման համար չափորոշիչները բավականին քիչ են։ Մենք չունենք չափորոշիչներ, չունենք որակի վերահսկողության ինստիտուտ, այսինքն, համապատասխան ցուցանիշներ, որոնցով գնահատում ենք որակը։ ՀՀ-ում, որակի հետ կապված, գոյություն ունի, ընդամենը, մեկ՝ «Որակի բարելավման» փաստաթուղթ, հետևաբար, ստացվում է, որ մենք խոսում ենք որակից, ցուցանիշների բարելավումից, բայց չգիտենք և պատկերացում չունենք, թե ինքչը, ինչի հետ ենք համեմատում։ Սա մեզ լուրջ խնդիրների է առաջ է կանգնեցնելու, իսկ քաղաքացիների կյանքում որակական որևէ փոփոխություն տեղի չի ունենալու»։

Անուշ Պողոսյանը հավելում է՝ ապահովագրական նոր համակարգի բացերն ու խնդիրներն այսքանով չեն ավարտվելու՝ նախ օրենքում հստակեցված չէ ծառայությունների փաթեթը, միայն ասվում է, որ հետագայում լիազոր մարմինը մշակելու է այդ փաթեթը: Նախագծում ընդամենն առանձնացած է հիվանդանոցային, արտահիվանդանոցային ծառայությունները: Դեղորայքի հետ կապված խնդիրներ նույնպես առաջ են գալու՝ դեղորայքի տրամադրման ցանկերը փոխհատուցումները և այլն, սահմանելու է լիազոր մարմինը, այսինքն՝ Առողջապահության նախարարությունը: Մենք ունենք հատուկ ցանկեր, որոնցից բնակչությունը միշտ դժգոհ է, որովհետև այս պահին առողջապահական համակարգում գոյություն ունի դեղորայքների բիոէկվիվալենտության խնդիր և ստիպված հիվանդը չի վերցնում իրեն հասանելիք դեղորայքը և գնում դեղատնից առնում է բրենդային պրեպարատը, քանի որ, գոյություն ունի բիոէկվիվալենտության խնդիր: Մյուս խնդիրը, ըստ բանախոսի, վեճերի հետ է կապված՝ շահառուի, բժշկական հիմնարկի, դեղատան և ստեղծվող հիմնադրամի հետ կապված վեճերի խնդիրն է: Անհասկանալի է, թե ինչպես են այդ վեճերը լուծվելու:

Ամփոփելով նոր օրենքի առաջացրած բացերն ու խնդիրները, Անուշ Պողոսյանն ասում է՝ ստացվում է՝ շրջանառության մեջ է մտել մի նախագիծ, որով ուզում են, որպեսզի բժշկական ասոցիացիաները և հասարակական կազմակերպությունները իրենց աշխատանքի թույլտվությունն ամբողջությամբ ստանան Առողջապահության նախարարությունից: Սա կհանգեցնի նրան, որ ամբողջ համակարգում անկախ մարմիններ չենք ունենա և հիմնադրամի ղեկավարումը կատարվելու է Առողջապահության նախարարության կողմից, որը բերելու է տարբեր տեսակի շահերի համընկնման՝ ի վնաս շահառուի:


Մանրամասները՝ տեսանյութում

Անուշ Պողոսյան Առողջապահական ապահովագրություն Հայաստան Տեսանյութ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին