f

Անկախ

Թալինի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ. շուրջ մեկ տասնյակ ձերբակալվածներ կան


Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ակտիվ և արդյունավետ պայքարում են նաև Թալինի ոստիկանները: Անդրադառնանք վերջին շրջանում այդ ուղղությամբ բացահայտումներին:

Ոստիկանությունից հայտնում են, որ  քրեական հետախույզները Թալին-Դաշտադեմ ճանապարհին ձերբակալել են երեք տղամարդու և, մեքենայով հանդերձ, տեղափոխել բաժին: Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 55-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` ընդհանուր մոտ 20 գրամ կանեփանման զանգվածով: Ըստ նրա` թմրանյութն իրենն է, կանեփն էլ քաղել է վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար:

Պայքարից անմասն չեն նաև բաժնի համայնքային ոստիկանները: Արագածավան գյուղում նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 49-ամյա մի բնակչի: Նրա կոշիկի մեջ հայտնաբերվել է թմրանյութով երկու փաթեթ: Ըստ նրա` մարիխուանան ինքն էր պատրաստել անձամբ օգտագործելու համար:

Թալինի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել մի գյումրեցու տանը: Առգրավվել է յոթ փաթեթ` ընդհանուր 76 գրամ կանեփանման զանգվածով: Թալինի քրեական հետախույզների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 47-ամյա գյումրեցուն թմրանյութն իրացրել էր 56-ամյա մի տղամարդ, որը, սակայն, այս տարվա փետրվարին մահացել է:

Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Արագածոտնի մարզի Արտենի գյուղում: 48-ամյա տանտիրոջ գոմի կտուրում հայտնաբերվել է 710 գրամ կանեփանման զանգվածով պարկ: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ այն պատկանել է 56-ամյա հանգուցյալ տղամարդուն: Հենց նա էր մշակել, պատրաստել ու պահել թմրանյութը` այդ տանը ժամանակավոր բնակվելու ընթացքում:

Թմրանյութ ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով Թալինի քրեական հետախույզները Մաստարա գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 45-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է` անձնական օգտագործման համար:

Նույն կասկածանքով մայիսի 4-ին Արագածոտնի պարեկները Արագածավան գյուղում ձերբակալել և Թալինի բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված և ապակե գլանակ: Թալինի համայնքային ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա թմրանյութն օգտագործել է իր ազգական ևս երեք երիտասարդի հետ: Նրանք նույնպես ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:

Հայաստան Թալին թմրամիջոցների ապօրինի շրջանառություն ՀՀ Ոստիկանություն

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին