f

Անկախ

Սերժ Սարգսյանի դեմ այս գործն այսօր վերջնականապես քանդվեց, Սերգո Կարապետյանը կարգադրել է ցուցմունքներ տալ․ պաշտպան


Այն, ինչ կատարվեց այս դատական նիստում, իրոք, անակնկալ էր:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դիզվառելիքի գործով դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստին ամբաստանյալներից Գևորգ Հարությունյանը հայտարարել է. «Սերգո Կարապետյանը զանգեց, ասաց՝ երկար չեմ կարող խոսել, ես նմանատիպ ցուցմունք եմ տվել, որ նախագահն է ասել, պայմանավորվածություն կա, որ պետք է գործը կարճվի, գումար վերականգնվի ու դու էլ ասա, որ սուտ դուրս չգամ, որ գործը չերկարի»։

Մակինյանն ասաց, որ Գևորգ Հարությունյանն իրականում ծանրութեթև էր արել իր կատարած, այսպես ասած ոչ արժանահավատ տեղեկություններ հայտնելն ու զրպարտելը, և այսօր  հայտնեց իրականությունը։

«Ի՞նչ բացահայտվեց։ Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանը խնդրել է իր ենթակա աշխատողներին... Մենք նաև ցույց տվեցինք, որ Գևորգ Հարությունյանի ՝ այս ցուցմունքը տալու հաջորդ օրը հանգուցյալ Սամվել Գալստյանն է նույն ցուցմունքը տառացի կրկնել։

Այսինքն, այսօր դատական նիստի ընթացքում հիմնավորվեց Սերգո Կարապետյանի ցուցմունքների ոչ ճշմարտացի, մտացածին, սուտ և մեղադրող լինելը։

Ափսոսում եմ, որ այսօր Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը չեն կարող այս դատական նիստին մասնակցել, մահացել են, վստահ եմ, որ այդ ցուցմունքներն առերես կպնդվեր ամբաստանյալ Գևորգ Հարությունյանի կողմից»,- ասաց Ս. Սարգսյանի պաշտպանը։

Նա նշեց, որ այս գործի մասին ասել է՝ այստեղ ոչ թե հանցակազմ չկա, այլ ընդհանրապես հանցագործության դեպքն է բացակայում։

«Բոլորն էլ տեսնում են, թե մեղադրողն ինչ ջանքեր է գործադրում, որ փորձի ինչ-որ մի բան ցույց տա հանրությունը։ Դատարանը,  լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, վստահ եմ՝ հասկանում է, որ  այստեղ գործ ունենք  հանցագործության դեպքի բացակայության հետ։ Սա այս երկրի ամոթն է, ամոթ է  մեղադրել հանրապետության նախագահին այս փաթեթավորմամբ քրեական գործով։

Իրականում ամոթ է, որ մենք տարիներ շարունակ այս դատական նիստին ենք մասնակցում, փորձում ենք ապացուցել մի բան, որն ընդհանրապես ապացուցելու կարիք չունի։ Սա խայտառակություն է, ինձ մոտ իրականում շոկ է»,- ասաց Ա. Մակինյանը։

Նրա խոսքով, մեղադրողը փորձում է դատավարության մասնակիցների վրա ճնշումներ գործադրել, ովքեր մեղադրանքին ոչ հաճո ցուցմունքներ են տալիս։

«Իրականում այս գործն այսօր վերջնականապես քանդվեց, չնայած ինձ համար չկար էլ ի սկզբանե»,- ասաց պաշտպանը։

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրող ցուցմունքներ էին տվել  գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը նախաքննության մի որոշակի փուլում։

«Գևորգ Հարությունյանն այսօր պարզաբանումներ ներկայացրեց այդ ցուցմունքը տալու իրական պատճառների, խնդրանքի մասին, որ իրեն ասել են՝ գնացեք, այդպես ցուցմունք տվեք նախագահի դեմ, քանի որ Սերգ Կարապետյանը նշել է՝ ես այդպես եմ ցուցմունք տվել, որովհետև գործը կարճվելու է։

Ինչպես Գևորգ Հարությունյանը  նշեց՝ խաբելով ու մոլորվելով, այդ ցուցմունքը տվել է։

Ոչ մի ցուցմունք չմնաց, քանի որ մենք ցույց տվեցինք, որ Սամվել Գալստյանն այդ նույն մեղադրող, ոչ արժանահավատ, կեղծ ցուցմունքը տվել է Գևորգ Հարությունյանի ցուցմունք տալուց անմիջապես հետո։ Գևորգ Հարությունյանը նշեց՝ հաշվի առնելով իր, Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի  հարաբերությունները, այո, կարծում է, որ նույն խնդրանքով Սերգո Կարապետյանը դիմել է նաև Սամվել Գալստյանին»,- ասաց Ամրամ Մակինյանը։

Ամրամ Մակինյան Սերժ Սարգսյան Դատական նիստ Հայաստան

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին