f

Անկախ

Տիգրան Ավինյանի պահանջով դատարանը մասնակի արգելանք է դրել 168.am-ի եւ լրագրող Դավիթ Սարգսյանի հաշիվների վրա


Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 168.am-ում եւ կայքի յութուբյան ալիքում հրապարակված «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերտառությամբ տեսանյութի առնչությամբ դիմել է դատարան՝ նյութի հեղինակից՝ Դավիթ Սարգսյանից ու լրատվամիջոցից պահանջելով ներողություն խնդրել, պատիվն, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել եւ դրամական փոխհատուցում վճարել:

Դավիթ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ դատարան դիմելը Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացուցիչը՝ Հարություն Հարությունյանը, հերքման պահանջ չեն ներկայացրել:

«Տիգրան Ավինյանի հայցի մասին տեղեկացել եմ Դատալեքսի միջոցով: Հայցադիմումն առ այսօր չեմ ստացել, բայց հայցի ապահովման միջոցը կիրառվել է առանց նույնիսկ հայցադիմումն ինձ ուղարկելու»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Այն մասին, որ իր աշխատավարձային քարտի վրա արգելանք է դրվել, լրագրողը տեղեկացել է երեկ երեկոյան, երբ ցանկացել է վճարել կոմունալ վարձավճարներն ու չի կարողացել դա անել. «Ուշ երեկոյան պարզել եմ, որ կալանքը դրված է դատարանի՝ մայիսի 2-ի որոշմամբ: Դատարանը փաստորեն մայիսի 8-ին է ստացել որոշումը ու հենց այդ օրն էլ կալանք է դրել հաշվիս վրա: Այսօր առավոտյան էլ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող (ԴԱՀԿ) ծառայությունից իմացել եմ, որ 9 միլիոն դրամի չափով է արգելանք դրված իմ հաշվեհամարի ու անշարժ գույքի նկատմամբ»:

Դավիթ Սարգսյանն ասաց, որ աշխատավարձային հաշվեհամարի եւ անշարժ գույքի վրա կալանք է դրվել, քանի որ հայցվոր կողմը դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը բավարարվել է մասնակի, 9 միլիոն դրամի չափով. «Ստացվում է, որ եթե Դատարանը միջանկյալ միջոց կիրառելու ու լրագրողի հաշիվների ու գույքի վրա կալանք դնելու հայցապահանջը բավարարել է մասնակի, այն է՝ 9 միլիոն դրամի չափով, ուրեմն Տիգրան Ավինյանը շատ ավելի մեծ գումար է պահանջել»:

Ըստ 168.am-ի՝ դատավորն առանց ծանուցման, առանց պատասխանող կողմին տեղյակ պահելու՝ ընդհանուր առմամբ 18 միլիոն դրամի չափով հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդություն է բավարարել:

Տիգրան Ավինյան «168 Ժամ» թերթի և 168.am կայք արգելանք Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին