«Ռոսկոսմոսի» նախկին տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է զորահավաքի նոր ալիքի անհրաժեշտության մասին։
«Մենք հո մի ինչ-որ բանտուստանի դեմ չենք կռվում, հասկանո՞ւմ եք։ Սա հո գործողություն չէ Սիրիայում՝ ինչ-որ մոջահեդների դեմ։ Սա, ըստ էության, պատերազմ է, որին մենք դատապարտվել ենք շատ երկար տարիներ։ Այն սկսվել է եւ չէր կարող չսկսվել, ես դրանում բացարձակապես համոզված եմ։ Բայց սա պատերազմ չէ Ուկրաինայի դեմ։ Սա, ըստ էության, կյանքի եւ մահվան հարցի լուծում է մեր երկրի համար։ Սա մեր գոյաբանական ընտրությունն է, հասկանո՞ւմ եք։ Կամ մենք, կամ նրանք։ Եվ պետք է պարզապես նկատի ունենալ, որ թշնամին շատ ավելի ուժեղ է մեզանից։ Մենք չենք կարող այստեղ այնպես գործել, որ ամեն մեկն իր համար է։ Այդպես բոլորովին չի ստացվի։ Ուստի զորահավաք է հարկավոր։ Եվ այն պետք է մեկը չլիներ այն ժամանակ, աշնան սկզբին, այլ պետք է հիմա էլ մի զորահավաք իրականացվի։ Մենք անձնակազմի հետ կապված խնդիրներ ունենք, հասկանո՞ւմ եք։ Որովհետեւ տղերքին վիրավորում են, մեր մարտիկներին սպանում են։ Անգամ երբ ճակատում հանգիստ է, մշտական հրետակոծություններ են լինում։ Մենք կորցնում ենք ամենամարտունակ տղերքին, եւ նրանց պետք է լրացնել»,- ասել է նա «Говорит Москва» ռադիոկայանի եթերում։