f

Անկախ

Хотели как лучше, а получилось как всегда․ Զարեհ Սինանյանը՝ Քյոլնի դեպքի մասին


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Քյոլնում տեղի ունեցած իրադարձություններին։

«Երեկ Գերմանիայի Քյոլնի հայ համայնքի հանդիպումը խափանելու փորձ արվեց: Սադրանքի ոճը նույնն էր, ինչ 2022-ի hուլիսին Լոս Անջելեսում: Այլ կերպ ասած, մանր խուլիգանական ակտ, որի կցկտուր և խմբագրված ինչ֊որ դրվագներ հատնվեցին հայ ազգի կողմից մերժված նախկիններին, ինչպես նաև տխրահռչակ և Հայ ազգի թշնամիներին սպասարկող մի ավանդական կառույցի "մամլո" միջոցներում:

Ուրեմն, եկել էին համայնքին անհայտ 4 անձինք, որոնք առաջին իսկ վայրկյանից սկսեցին գոռգոռալ, ինձ մեղադրել, որ իբր եկել եմ փող ուզելու (դե, պրիմիտիվ ուղեղի համար փողից բացի այլ թեմա գոյություն չունի) և շատ սահուն ինքներն անցան ինձանից փող ուզելուն:  Պահանջում էին իրենց փողերը, որոնք իրենք իբր տվել էին պատերազմի ժամանակ: Ներկաների հարցին, թե ում են փող տվել՝ պատախանեցին, որ ում որ պետք է, նրան էլ տվել են.... Սրան զուգահեռ սկսեցին հայտնի մեղադրանքները հող հանձնելու, դավաճանության հետ կապված: Պարզվեց, որ այս չորսից երեքը հայր, մայր և որդի էին, և 1991 թվականին Հայաստանից արտագաղթելով` արդեն երեսուն տարուց ավելի շաաաաաատ հեռվից շաաաատ֊շաաաաատ սիրում են հայրենիքը և պայքարում են Արցախի և Հայաստանի համար:

Երբ իրենց կլոունադային որոշ ժամանակ տալուց հետո հարցրեցի` վերջացրեցին, թե ոչ, պատասխանեցին իրենց կրկեսը շարունակելով: Պնդեցի, որ հեռանան, քանի որ իրենց պատվիրատուների պատվերը կատարել են, իրենց ստոր ֆունկցիան իրագործել են, և չեմ թույլատրի, որ մեզ խանգարեն: Իրենք պնդեցին, որ ես եմ հեռանալու և ոչ իրենք: Սխալվեցին, քանի որ երևի ինձ չէին ճամաչում, և արդյունքում գերմանացի ոստիկանները փնթի վարձկաններին դուրս նետեցին տարածքից: Իսկ մենք շարունակեցինք մեր երկար և արդյունավետ հանդիպումը համայնքի հետ:

Ամենացավալին այն է, որ մինչ ոստիկանները` խուլիգաններից կմաքրեին տարածքը, ինձ մոտեցավ աշխարհահռչակ Մաքս Պլանք ինստիտուտի պրոֆեսոր, Գերմանիայում ծնված և հայերենին չտիրապետող Միքայել Մելքոնյանը և անգլերեն ներողություն խնդրելով վարձկանների պահվածքի համար` ասաց, որ եկել էր հանդիպմանը, որպիսզի ինձ լսեր, համագործակցության մասին խոսեր, բայց որ այս անմակարդակ մթնոլորտում չի ուզում լինել և սրանց նմանների պատճառով է, որ համայնքային կյանքին չի մասնակցում: Հանդիպումից հետո նման միտք արտահայտեցին նաև որոշ երիտասարդներ, որոնք ասացին, որ ամենապածառ և կիրթ երիտասարդությունը, այս անառողջ տարրերից խուսափելով, չի մասնակցում համայնքային կյանքին:

Այսպիսով, մեր ավանդական նախկինները գրանցեցին ևս մեկ մեծ բարոյական հաղթանակ՝ հերթական շոուն կազմակերպելով և առավոտյան տխմար վերնագրերով հոդվածներ տպագրելով: Սակայն իրականում ընդամենը ձեռք բերեցին հայ ազգի իրենց խորապես ատող և իրենցից զզվող մի նոր հավելյալ զանգված: Իրենց ավելի հոգեհարազատ լեզվով ասած: Хотели как лучше, а получилось как всегда!»,- գրելէ նա:

Հիշեցնենք՝ Սինանյանը այս օրերին գտնվում է Գերմանիայում։ Տեղի հայ համայնքի հետ հանդիպումներից մեկի ժամանակ վիճաբանություն է առաջացել։ «150 միլիոն դոլար է Սփյուռքը Հայաստանին ուղարկել. ի՞նչ եղան այդ գումարները»,- հարց է ուղղվել հանձնակատարին, որից հետո ընդհատվել է նրա ելույթը․

Զարեհ Սինանյան ՖԲ Գրառում Գերմանիա Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին