f

Անկախ

Բնակչության շրջանում մեծ մտահոգություն կա, որ Սոթքի բաց հանքավայրը կարող է այլևս չշահագործվել. Հակոբ Ավետյան


Սոթքի հանքավայրից, այս պահի դրությամբ, միայն փակ հանքը՝ շախտան է աշխատում, որն իրենից չափազանց փոքր տարածք է ներկայացնում։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ ապրիլի կեսերին՝ ադրբեջանական կողմի կրակահերթերից հետո, բաց հանքի աշխատանքները կասեցվել են և դեռևս չեն վերսկսվել։

«Տեղացի բնակիչների մոտ մեծ մտավախություն կա, որ բաց հանքավայրը կարող է այդպես էլ, այլևս, չշահագործվել։ Ամեն դեպքում, այդ մասին խոսակցություններն անընդհատ շրջանառվում են տեղացիների շրջանում։ Ես ինքս էլ նման մտավախություն ունեմ»,- ասաց Հ. Ավտյանը և հավելեց՝ բաց հանքի տարածքում որևէ տեսակի շարժ նկատելուց հետո թշնամին սկսում է կրակել։

Խոսելով մարզում տիրող ռազմական իրավիճակի մասին՝ Հակոբ Ավետյանն ասում է՝ կրակոցներն, ընդհանուր առմամբ կան և բավականին ինտենսիվ են. «Պոստերում անընդհատ կրակում են, իսկ կրակոցների ձայները գյուղերում լսելի են, որից էլ բնակիչներն անհանգստանում են։ Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն է, թե բարձիթողի իրավիճակ է տիրում՝ ոչ միայն համայնքներում և մարզում, այլ նաև ողջ երկրում» ,- ասում է Գեղամասար համայնքի նախկին ղեկավարը։

Հիշեցնենք, որ «GeoProMining»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ Սոթքի հանքավայրը ապրիլի 15- ից մայիսի 15- ը փակ է լինելու։ Նրա փոխանցմամբ՝ հանքի մերձակայքում պարբերաբար կրակոցներ են լինում, անվտանգային նկատառումներից ելնելով, ղեկավարության կողմից որոշում է ընդունվել մեկ ամսով վճարովի արձակուրդ տրամադրել հանքի աշխատակիցներին։ Հանքի աշխատանքների հետագա ճակատագիրը պարզ կդառնա հարկադիր պարապուրդից հետո, որի վերաբերյալ տնօրինությունը կիրազեկի հանրությանը։

Հակոբ Ավետյան Սոթքի հանքավայր Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին