f

Անկախ

Գագիկ Խաչատրյանի ազգականներին օգուտ տալու համար ՊԵԿ փոխնախագահն ու Տեսչության պետը չարաշահել են լիազորությունները


Տ.Բ.-ն, 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, իր վերադասի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով, ապահովել է, որ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 372 մլն 897 հազար 900 դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը շուկայականից էապես՝ 34 մլն 328 հազար 964 դրամով ցածր գնով, վաճառվեն ՊԵԿ նախագահ Գ.Խ.-ի քրոջ և եղբոր որդիների մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը:          Միաժամանակ, «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերության հետ 2012 թվականի հուլիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագրում ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը չներառելու հետևանքով, ՊԵԿ նախագահի տեղակալ Տ.Բ.-ն ապահովել է, որ «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությունն ազատվի 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Անկախը տեղեկանում է Դատախազությունից:

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է 34 մլն 328 հազար 964 դրամի նյութական վնաս:

Դրանից բացի, Տ.Բ.-ն, տեղեկանալով, որ Գ.Խ-ի ազգականի կողմից հիմնադրված և փաստացի կառավարվող, արտերկրում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերությունը 6 մլն ԱՄն դոլարի չափով փոխառություն է տրամադրել «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը, դրա վերադարձը ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, խախտելով «Հարկերի մասին» օրենքի պահանջները, Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս.-ին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել և վերացնել «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գույքերի՝ Խանջյան 29 շենքի 67 միավոր անշարժ գույքերի և Վարդանանց 69 շենքի վրա դրված արգելանքները, որոնք սահմանվել էին Ընկերության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու համար:

Նոր Նորքի հարկային տեսչության պետը, նշված ապօրինի հանձնարարության հիման վրա, 2014 թվականի նոյեմբերի 11-ին Տեսչության աշխատակցի միջոցով կազմել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գույքերի վրա դրված արգելանքները վերացնելու վերաբերյալ ապօրինի գրություն, որից հետո այն իր ստորագրությամբ հաստատել, կնիքել և ուղարկել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. Արդյունքում վերը նշված գույքերի նկատմամբ կիրառված արգելանքները վերացվել են:

Արգելանքներն ապօրինի վերացնելուց հետո, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության հետ փոխկապակցված «Ուրմ» ՍՊ ընկերության անունից նշված անշարժ գույքերը 2014 թվականի դեկտեմբերի 17-ին գրավադրվել են «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունում: Դրանց դիմաց տրամադրվել է 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որից 3 մլն 950 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 մլրդ 718 մլն 250 հազար գումարը 2014 թվականի դեկտեմբերի 19-ին փոխանցվել է «Բրեդվել Ինվեսթմենթս Քորփ» ընկերությանը։ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության հարկային պարտավորություններն այդպես էլ չեն կատարվել:

Վերոնշյալ դիտավորյալ գործողությունների հետևանքով պետական բյուջեի հանդեպ առանձնապես խոշոր չափերի պարտավորություններ ունենալու պայմաններում, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությունը փաստացի հնարավորություն է ստացել տնօրինել նշված գույքերը, որի հետևանքով արգելանքից հանված գույքերը կրկին ծանրաբեռնվել են գրավով ապահովված պարտավորությամբ՝ 6 մլն ԱՄՆ դոլարի չափով, միջոցներ չեն ձեռնարկվել առանձնապես խոշոր չափերով՝ 88 մլն 462 հազար 355 դրամի հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

Պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու համար դատախազական խմբի ղեկավարի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Տ.Բ-ի (երկու դրվագ) և Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մայիսի 3-ին հսկող դատախազների խմբի ղեկավարի որոշմամբ՝ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Գագիկ Խաչատրյան չարաշահում ՊԵԿ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին