f

Անկախ

«Անբարոյական» և «ոչ բարեկամական» քայլ. Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի և ԱՊՀ մյուս ղեկավարների ներկայությանը Կարմիր հրապարակում շքերթին


Ուկրաինան «անբարոյական» և «ոչ բարեկամական» արարք է համարում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում անցկացված հաղթական շքերթին։ Այս մասին մայիսի 9-ին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը «ռազմական հանցագործ է», որի ձերբակալման համար Միջազգային քրեական դատարանն օրդեր է տվել, գրում է korrespondent.net-ը:

Ուկրաինայի ԱԳՆ-ն նշում է,որ շքերթի նախորդ գիշերը Ռուսաստանը 25 թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի, այդ թվում՝ 15-ը՝ Կիևի ուղղությամբ։

Գերատեսչությունը հավելել է, որ երկրների ղեկավարների մասնակցությունը համարում է «անբարոյական» և «ոչ բարեկամական» քայլ Ուկրաինայի նկատմամբ, «անտեսման դրսևորում» իր գոյատևման և ազատության համար պայքարող ուկրաինացի ժողովրդի նկատմամբ:

«Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել 78 տարի առաջ նացիզմի դեմ տարած հաղթանակում: Նրանք արժանի չեն Կրեմլի կողմից օգտագործվելու ճակատագրին՝ մասնակցելու կեղծ գործողությանը, որը որևէ կապ չունի նացիզմի դեմ հաղթանակածների սխրանքի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանը երախտապարտ է այն պետությունների ղեկավարներին, որոնք այս անգամ ժամանել են Մոսկվա՝ տոնակատարություններին մասնակցելու համար:

«Մայիսի 9-ը պահպանվում է որպես նախկին Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոներից մեկը, և ԱՊՀ անդամ շատ երկրներ մինչ օրս այն համարում են սուրբ օր, որը պետք է նշվի: Եվ, իհարկե, այս առիթով մենք շատ շնորհակալ ենք մեր հյուրերին, քանի որ նրանք հնարավոր համարեցին այս օրը լինել մեր նախագահի կողքին և լինել մեզ հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Մոսկվա հաղթանակի օրը Վլադիմիր Պուտին ԱՊՀ մասնակից պետություններ Ուկրաինա Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին