f

Անկախ

Կառավարության շենքի մոտ Կոտայքի մարզի դատախազը ոչ սթափ, Tesla-ով՝ խոշոր վթարի հեղինակ, կան վիրավորներ. Shamshyan.com


Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. Ժամը 02։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Մաթևոսյանը իր վարած Tesla մակնիշի 04 SO 001 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառին, առաջ ընթացել և բախվել 36-ամյա Գևորգ Գալստյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, և առաջ ընթանալով, հայտնվել ՀՀ կառավարության անցագրային կետի մոտ, մասամբ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ Tesla-ի ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ Անաստասիա Պավլիցկայան և Ռաիսա Նիկոլինա բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում մի տղամարդ փորձում էր պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն կարճ ժամանակում պարեկները պարզեցին, որ այդ տղամարդը ստում է։ Տեղում պարզվեց նաև, որ կեղծ վարորդ ներկայացածը Tesla-ի վարորդի հայրն է՝ 50-ամյա Արսեն Մաթևոսյանը։

Տեղում պարեկները մի քանի ժամ փորձում էին Tesla-ի վարորդին սթափության փորձաքննության ենթարկել, սակայն նա անընդհատ ասում էր, թե՝ վատ է զգում, ի վիճակի չէ, և պահանջում էր շտապօգնություն։

Ժամեր անց վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ։

Tesla-ի վարորդ Ա․ Մաթևոսյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազությունում որպես դատախազ։

Հայաստան վթար Դատախազություն Կոտայքի մարզ

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին