f

Անկախ

Պուտինն ընդգծել է Մոսկվայի շքերթին ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցության նշանակալիությունը


Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին երախտագիտության դրսեւորում է նախնիների սխրանքի հանդեպ, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում։

«Շատ կարեւոր է, որ այսօր այստեղ՝ Մոսկվայում, հավաքվել են Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարները, նրանք միասին մարտնչել են եւ միասին հաղթել, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներն իրենց ավանդն են ներդրել ընդհանուր հաղթանակի գործում։ Մենք միշտ կհիշենք այդ մասին»,- նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեզ համար Ռուսաստանում Հայրենիքի պաշտպանների հիշատակը սրբազան է, մենք այն պահում ենք մեր սրտերում, պատշաճն ենք մատուցում դիմադրության մասնակիցներին, որոնք խիզախաբար մարտնչեցին նացիզմի դեմ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, այլ պետությունների դաշնակցային բանակների մարտիկներին, հիշում եւ հարգում ենք Չինաստանի մարտիկների սխրանքը ճապոնական միլիտարիզմի դեմ պայքարում»,- ասել է պետության ղեկավարը։

Նա համոզված է, որ «համերաշխության, գործընկերության փորձը ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարի տարիներին անգին ժառանգություն է, ամուր հիմք հենց այս պահին, երբ ուժ է հավաքում անշրջելի շարժումը դեպի ավելի արդար բազմաբեւեռ աշխարհ՝ հիմնված վստահության եւ անբաժանելի անվտանգության, հավասար հնարավորությունների սկզբունքների վրա՝ բոլոր երկրների եւ ժողովուրդների սեփական եւ ազատ զարգացման համար», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պուտինը նշել է, որ ուկրաինացի ժողովուրդը դարձել է երկրում տեղի ունեցած հեղաշրջման եւ Արեւմուտքի ծրագրերի պատանդը։ Դա էլ Ուկրաինայում ներկա աղետի պատճառն է, ասել է Ռուսաստանի նախագահը՝ նշելով, որ մի շարք երկրներ ցանկանում են խեղդել զարգացման ցանկացած սուվերեն կենտրոն։

«Չափից ավելի մեծ նկրտումները, մեծամտությունն ու ամենաթողությունն անխուսափելիորեն վերածվում են ողբերգության։ Հենց դա է այն աղետի պատճառը, որն այժմ ապրում է ուկրաիանցի ժողովուրդը։ Նա դարձել է պետական հեղաշրջման եւ դրա հիման վրա իր արեւմտյան տերերի ստեղծած հանցավոր ռեժիմի պատանդը, մանրադրամ նրանց դաժան ու շահադիտական պլանների իրականացման մեջ»,- ասել է Պուտինը։

Նրանք, ովքեր սկսել են նոր արշավանքն ընդդեմ Ռուսաստանի, զբաղվում են ռեւանշիզմով, ասել է Պուտինը։ Նա հիշեցրել է, որ Արեւմուտքում ոչնչացնում են հուշահամալիրներն ու ստեղծում նացիզմի պաշտամունք։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ այդ անարգանքը նաեւ հանցագործություն է։

Վլադիմիր Պուտին ԱՊՀ Ռազմական շքերթ Ռուսաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին