f

Անկախ

Ղարաբաղյան կարգավորման երկու նախաձեռնությունները մրցակցում են և միմյանց խանգարում. Լևոն Զուրաբյան


Ամերիկյան կողմը նման բաներ կիրառել է, երբ հակամարտող կողմերին նմստըեցնում է սեղանի շուրջ եւ փորձում մի քանի օրվա ընթացքում նրանց դիրքորոշումները մոտեցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ Վաշինգտոնում կայացած 4-օրյա բանակցություններին:

Նա հիշեցրեց, որ նման բան արվել է Քեմփ Դեւիդում, երբ Իսրայելի եւ Եգիպտոսի հաշտությունը կայացավ. «Փորձ արվեց Քի Վեսթում, երբ Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին բերել էին Ֆլորիդա: Սա նմանատիպ մի փորձ էր, բայց երեւում էր, որ մի փոքր ավելի փոքր մասշտաբի փորձ էր եւ ակնհայտ էր, որ անպատրաստ էր, որովհետեւ իրականում ղեկավարների մակարդակով չէր արվել, արվել էր ԱԳ նախարարների մակարդակով: Երեւում էր, որ հաջողության երաշխիք չկար: Իրականում  պարզեց՝ իսկապես, դա չկայացավ: Դա նաեւ պետք է բացատրել նրանով, որ այսօր ղարաբաղյան կարգավորման երկու նախաձեռնություն կա՝ ռուսական եւ  արեւմտյան: Այդ նախաձեռնություններն իրար հետ մրցակցում են, հետեւաբար, մեկը մյուսին խանգարում են: Այնպես որ ակնկալել արագ լուծում, դժվար է, չնայած իրավիճակն այնպիսին է, որ եթե չլինի լուծում, կարող են լինել  շատ աղետալի զարգացումներ»,-ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե այդ մրցակցող հարթակներից որո՞ւմ է հայկական շահը պաշտպանվելու, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Նախ այդ հայկական շահը պետք է պատկերացնել, այսօրվա իշխանությունները դա չեն պատկերացնում, նրանք կարող էին յդ երկու մրցակցող նախաձեռնություններից ինչ-որ բան ստանային, ինչը անում է Ադրբեջանը: Բայց ստանալու համար դու պետք է պատկերացնես, թե ինչ ես ուզում ստանալ:

Բավականին լուրջ իրատեսական հիմքեր կային, կարգավորման հիմքում դնել ԼՂ  վերջնական կարգավիճակի առկախման  քաղաքականությունը, բայց մեր իշխանությունները դա չհետապնդեցին, նման տեսլական չունեցան: Տպավորություն է ստեղծվում, որ տեսլականն  այն է, որ զոհաբերենք Ղարաբաղը եւ փորձենք այլ բաներ պահպանել: Այլեւս ոչ ոք չի խոսում ոչ Ղարաբաղի ինքնորոշման, ոչ նրա կարգավիճակի մասին: ՀՀ ղեկավարը չի խոսում այդ մասին, խոսում է լավագույն դեպքում անվտանգության, իրավունքների երշխավորման մասին»:

Հայաստան Արցախյան հիմնախնդիր Լևոն Զուրաբյան Մայիսի 9

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին