f

Անկախ

Դուբայի օդային երթեւեկության կարգավարները թույլ չեն տվել օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք․ FlyOne Armenia


Դեռեւս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ մայիսի 7-ին Դուբայի օդային երթեւեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Այս մասին հայտարարություն է տարածել FlyOne Armenia ընկերությունը։

«Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երեւան-Դուբայ- Երեւան չվերթի՝ Շիրազում վայրէջքը կատարելու վերաբերյալ տեղեկությունը։

FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երեւան- Դուբայ- Երեւան չվերթը։ Դեռեւս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթեւեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչեւ խնդրի պարզաբանումը։

Կանգառի ժամանակ՝ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղեւորներին ապահովել են սնունդով եւ արել հնարավորը ապահովելու ուղեւորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղեւորներին՝ համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։

Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռեւս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, եւ պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքներն պահանջել են փոքր ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո՝ օդանավը շարունակել է թռիչքը եւ վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»,- ասվում է հայտարարությունում։

Flyone Armenia ավիաընկերություն Դուբայ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին