f

Անկախ

Ձևավորվում է նոր շարժում. առանցքում հասարակությանը համախմբելու միջոցով Արցախը փրկելն է․ առաջին հանրահավաքը կկայանա այսօր՝ Ազատության հրապարակում


Արցախում վիճակն օրեցօր ծանրանում է, մարդիկ էլ հոգնել են միայն ճառեր լսելուց։ Կոնկրետ, թիրախային գործողություններ են պետք, որոնք կհանգեցնեն Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժմանը։ Այդ մասին «Փաստինֆո» -ին ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը, ով այսօրվանից մեկնարկելիք շարժման նախաձեռնողներից մեկն է։
«Արցախը հիմա նույն վիճակում է, ինչ 1988-ին էր․ տոտալ շրջափակված է արդեն 5 ամիս։ Միանշանակ, անցակետը ապամոնտաժելու համար միջազգային դերակատարների կողմից ճնշումներ են պետք, իսկ դրան մեծապես կնպաստի հասարակական լայն զանգվածների ճնշումը։

Այսօր՝ ժամը 18-ին, Ազատության հրապարակ ենք հրավիրում բոլոր նրանց, ում համար Արցախի փրկությունը առաջնային տեղում է։ Հարթակից ճառեր չեն հնչելու։ Իհարկե, թեզիսային կետերը, որոնք մշակել ենք միասին՝ նախաձեռնող խմբի անդամներով, հնչելու են, քանի որ դրանք են ընկած մեր մշակած ռազմավարության հիմքում։ Ի դեպ, կոնկրետացրել ենք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով լուծվելիք խնդիրները։ Ինչպես նշեցի, առաջնահերթ պետք է հասնենք նրան, որ անցակետն ապամոնտաժվի։ Հաջողությունն ինչպես այս հարցում, այնպես էլ դրված մյուս նպատակներում, մեծապես կախված է լինելու հասարակության մասնակցությունից՝ նրանից, թե որքանով մեզ կվստահի ու կաջակցի ժողովուրդը»,-ասում է Պողոսյանը։

Նախաձեռնող խմբի մեջ, Պողոսյանի խոսքով, բացառապես երկրի, ազգային շահերով առաջնորդվող, երբևէ քաղաքական որևէ պաշտոն չզբաղեցրած, պատերազմների մասնակցած ու կորուստներ ունեցած, երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ են։
«Իհարկե, մենք որևէ պարագայում բաժանումներ չենք դնելու՝ սև-սպիտակ, նախկին-ներկա․ դա բացառվում է։ Հակառակը՝ ուզում ենք միավորել հասարակությանը, ըստ այդմ՝ բոլոր նրանք, ովքեր անկեղծ մտահոգ են, ցանկանում են գործնականում օգնել Արցախի ապաշրջափակմանը, կարող են ներկա գտնվել հանրահավաքին ու իրենց աջակցությունը հայտնել, բայց հարթակից ելույթ ունենալու են բացառապես այն մարդիկ, ովքեր քաղաքական որևէ խմբի շահեր չեն սպասարկում, չեն ասոցացվում այս կամ այն անհատի հետ և այլն»,-նշում է Արա Պողոսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ մշակվել է թե՛ շարժման ռազմավարությունը, թե տեսլականը, բայց շարժման համար անուն չի ընտրվել, որպեսզի հասարակությունն ինքը որոշի անունը, այսինքն՝ հասարակական պահանջը ծնի անունը։
«Նախկինում տարբեր ուժեր նախաձեռնել են շարժումներ, որոնք ունեցել են անուններ, բայց ձախողվել են տարբեր պատճառներով։ Այսինքն՝ անուն դնելով չի պայմանավորված հաջողությունը, այլ հստակ ռազմավարությամբ, հասարակական աջակցությամբ ու վստահությամբ, ինչպես նաև, իհարկե, ազնիվ մղումներով։ Ասեմ նաև, որ նախաձեռնող խմբից ոչ մեկը իշխանության գալու նկրտում չունի․ մենք ուղղակի փորձելու ենք հասարակության աջակցությամբ հերթով լուծել խնդիրները, որոնք բազմաթիվ են»,-մանրամասնում է Պողոսյանը։

Արա Պողոսյանը լիահույս է, որ հանրային դիվանագիտության գործիքների միջոցով հնարավոր կլինի միջազգային դերակատարներին ստիպել չանտեսել Արցախում ստեղծված իրավիճակը և գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանական անցակետն ապամոնտաժելու ուղղությամբ։

Մեր զրուցակիցը հիշում է՝ Ազատության հրապարակում 35 տարի առաջ հայրենիքի վտանգված հատվածի՝ Արցախի փրկության համար հավաքված մարդկանց միավորում էր նպատակը։ Մղումներն ազնիվ էին, վիճակն՝ օրհասական։ Այսօր Արցախը կրկին կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, բայց դա գիտակցող ու կոնկերտ գործողությունների անհրաժեշտություն տեսնող մարդկանց միավորելու, նրանց պահանջը լսելի դարձնելու խնդիր կա ու հենց դա է, որ, նախ և առաջ, փորձում են անել։

Պատահական չի նաև այն, որ հենց այսօր՝ մայիսի 8-ից է մեկնարկում շարժումը։ Պողոսյանն ասում է՝ 1992թ․ այս օրը սկսվեց Շուշիի ազատագրման օպերացիան ու անհնարին թվացողը հնարավոր դարձավ։ 2020թ․-ից հետո օրը կորցրել էր նշանակությունը, բայց այն պետք է վերագտնել։ Հասարակության մասնակցային ձևից կախված՝ պարզ կդառնա՝ արժանի՞ ենք, արդյոք, պետություն ու պետականություն ունենալու, թե՞ ոչ․․․

հանրահավաք Ազատության հրապարակ Հայաստան Արա Պողոսյան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին