f

Անկախ

Ինչպես Էլեն Ասատրյանը դարձավ Գլենդելի քաղաքային խորհրդի 1-ին հայ կինը․ մամուլի հաղորդագրություն


«Երբ խտրականություն եմ տեսնում, գիշերը կարող է չքնեմ»

Էլեն Ասատրյան․ Գլենդելի քաղաքային խորհրդի 1-ին հայ կինը

«Իմ ազգը և իմ համայնքը շատ մեծ դեր ունի, որովհետև քաղաքական աշխարհում իմ սկզբունքը եղել է պայքար իմ համայնքի համար։ Եվ մինչ այսօր, երբ որոշում եմ կայացնում, այդ տեսանկյունից եմ նայում»,- «Beauty & The Business» հաղորդման ընթացքում պատմել է Գլենդելի քաղաքային խորհրդի 1-ին հայ կին անդամ Էլեն Ասատրյանը՝ ընդգծելով,- «Դու կարող ես լինել ուժեղ և բարի միևնույն ժամանակ, և կարծում եմ դա գալիս է իմ հայ կին լինելուց։ Դու կարող ես միևնույն ժամանակ լինել ֆեմինիստ և ֆեմինին, քանի որ, եթե հավատում ես հավասար իրավունքների և պատրաստ ես պայքարել դրա համար, չի նշանակում, որ չես կարող լինել պարզապես կին, իմ համար դրանք երկուսը իրար հետ են»։

          Էլեն Ասատրյանն առաջին հայ, առաջին ներգաղթյալ և ամենաերիտասարդ կինն է Գլենդելի քաղաքային խորհրդում։ Նա պատմության մեջ 6-րդ կինն է այդ խորհրդում, ինչն աբսուրդ է համարում։

Ստելլա Ակլյանի հեղինակած հաղորդաշարի ընթացքում Էլեն Ասատրյանն անդրադարձել է ԱՄՆ մեկնելու պատմությանն ու դժվարություններին․ «Ճանապարհը իմ համար չեմ կարող համարել բարդ, բայց կարծում եմ դա գալիս է այն ընտանիքից որտեղ մեծացել եմ․ մենք իրավունք չունեինք ասելու, որ ինչ-որ բան չենք կարողանում անել։ Եթե հանկարծ, որպես երեխա այդպիսի բան պատասխանեինք, հատկապես հայրս ասում էր, որ մեր լեքսիկոնի մեջ այդպիսի բառեր գոյություն չունեն, բայց մենք կարող ենք ասել ինչում ենք դժվարանում և գտնել ճանապարհը»։

Վերջինս հիշում է, որ 4-րդ դասարանում է տեղափոխվել ԱՄՆ և առաջին մի քանի ամսվա ընթացքում անգլերեն չի խոսել, իսկ ուսուցիչների հետ շփվել է հատուկ քարտերի օգնությամբ։

«Հայկական տեղեկատվական կենտրոն» ընկերության ղեկավար, ԱՄՆ-ում բնակվող Ստելլա Ակլյանը վերջերս մեկնարկել է «Beauty & The Business» հաղորդաշարը, որը ԱՄՆ-ում բնակվող հայ մարդկանց մասին է՝ նրանց հաջողությունների, կյանքի պատմության, հաղթահարած դժվարությունների և ապագա պլանների։ Հաղորդաշարն արդեն տասնյակ հյուրեր է ունեցել տարբեր ոլորտներից՝ անշարժ գույքի գործակալներից մինչև լուսանկարիչներ։

Էլեն Ասատրյանը պատմել է, որ դեռ մանկուց վարակված է եղել արդարության և ակտիվիզմի գաղափարներով․ «15 տարեկանում ընտրապայքարի ժամանակ կամավորություն եմ արել և այնտեղ գտել եմ շատ մեծ խումբ մենթորներ։ Սահմանադրությունը միշտ պայուսակիս մեջ է եղել, դպրոցում հենց ակտիվիստ եմ եղել, չգիտեմ՝ ինչու, եթե որևէ խնդիր կար, բոլորը գալիս և ինձ դասարանից հանում էին, ես գնում պայքարում էի։ Մեջս դա միշտ երևի եղել է»,- ասել է նա՝ շարունակելով,-«Ես երբեք քունս չեմ կորցնում, երբ հակառակ մտքի հարց կա և այդ հակառակ միտքը անցել է, բայց երբ տեսնում եմ ինչ-որ խտրականություն, կարող է գիշերներով չքնեմ։ Եթե բնավորություն ունեցողներն ավելի շատ քաղաքականության մեջ լինեին, ապա այդ աշխարհը նաև կփոխվեր»։

Նա խոսել է նաև ընտրապայքարին մասնակցելու իր որոշման և առանձնահատկությունների մասին, ներկայացրել է դեռևս չբացահայտված նրբություններ․ «Երբ ես հայտարարեցի ընտրապայքարին մասնակցելու մասին, այն բոլոր մարդիկ, որոնց տարիների ընթացքում օգնել էի առանց որևէ մի բանի, իրենք հայտնվեցին իմ ընտրապայքարի դիմաց՝ ասելով, որ լսել եմ թեկնածությունդ դրել ես, ուզում եմ օգնել։ Ես մի րոպե զանգ չեմ արել գումարի համար, իսկ այդպիսի բան չի լինում։ Ընտրապայքարի վերջում, որ մարդիկ էլի ուզում էին գումար տալ, ասում էի ինձ պետք չի էլ գումար, մի՛ տվեք»։

Էլեն Ասատրյանը հատուկ ընդգծել է, որ իմանալով խնդիրները, որոնք մարդիկ, հատկապես՝ ներգաղթյալներն առնչվում են, տանում է իր հետ խորհրդի նիստին և փորձում լուծումներ գտնել․ «Այս ամիսների ընթացքում այնքան նախաձեռնությամբ եմ հանդես եկել, որ ինձ ասում են՝ մի քիչ տեմպերը դանդաղացրու, բայց ես չգիտեմ վաղը որտեղ եմ լինելու և դեռ որքան կարող եմ օգտակար լինել մարդկանց»։

 

Հաղորդման հղումը՝ https://www.youtube.com/watch?v=i7KBY83kCJA&list=PLBYQcEBJRQMknHpFM2BBHh36UXnO8bJFb&index=1

Էջի հղում՝ https://www.facebook.com/beautyandthebusinessstellaaklian

 

Էլեն Ասատրյան Գլենդել քաղաք ԱՄՆ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին