Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերն է ներկայացնում Պետեկամուտների կոմիտեն։
Այսպես՝ Իրանից ժամանած ավտոբուսի վարորդը փորձել է տեղափոխել չհայտարարագրված թութակներ և այլ թռչուններ։
Տրանսպորտային միջոցից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտ, գորգ, մեքենայի շարժիչի յուղ։
Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման թանկարժեք ժամացույց և մատանի։
Մեղրիի մաքսային ծառայողները կանխել են չհայտարարգրված ծխախոտի ներմուծումը։
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ, ականջակալներ և այլ աքսեսուարներ։