f

Անկախ

Էրդողանը խոստացել է «քվեատուփերում թաղել» ընդդիմությանը՝ ԼԳԲՏ-ին աջակցելու համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում հանրահավաքի ժամանակ մեղադրել է ընդդիմությանը ԼԳԲՏ համայնքին աջակցելու մեջ եւ խոստացել «թաղել քվեատուփերում» իր ընդդիմախոսներին, հաղորդում է Reuters-ը: ««Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ մեր դաշինքի մյուս կուսակցությունները երբեք ԼԳԲՏ-ական չեն լինի, քանի որ ընտանիքը մեզ համար սուրբ է: Մենք քվեատուփերում թաղելու ենք նրանց, ովքեր հանդես են գալիս ԼԳԲՏ-ի օգտին»,-ասել է Էրդողանը։ Վերջին տարիներին Էրդողանը խստացրել է իր հռետորաբանությունը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ՝ հաճախ իր ներկայացուցիչներին անվանելով «դեվիանտներ»։ Հանրահավաքին, որին, ինչպես հայտարարել է ինքը՝ Էրդողանը, ներկա է եղել 1,7 միլիոն մարդ, նա քննադատել է նաեւ ընտրություններում իր գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին։ «Իմ ժողովուրդը թույլ չի տա, որ հարբեցողները բեմ բարձրանան։ Պարոն Քեմալ, Դուք կարող եք խմել տակառներով, ոչինչ Ձեզ չի բուժի։ Իմ ժողովուրդն անհրաժեշտ պատասխանը կտա մայիսի 14-ին»,-ասել է Էրդողանը։

Էրդողանը նաեւ մեղադրել է Քըլըչդարօղլուին նրանում, որ  նա աջակցություն է ստանում արգելված Քրդստանի բանվորական կուսակցությունից, որը ապստամբ պայքար է մղում 1980-ականներից: Թուրքիան, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ՔԲԿ-ն ահաբեկչական խմբավորում են համարում։ «Մայիսի 14-ին իմ ժողովուրդը կտա անհրաժեշտ պատասխանը։ Մենք թույլ չենք տա Քըլըչդարօղլուին, որն աջակցություն է ստանում ահաբեկիչներից, պառակտել մեր հայրենիքը»,-ասել է Էրդողանը։

Նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա համընդհանուր ընտրությունները կավարտվեն իր վերընտրությամբ եւ իշխող դաշինքի հաղթանակով: Նրա խոսքով՝ տվյալ արդյունքը շահեկան կլինի պետության բոլոր քաղաքացիների համար, նույնիսկ եթե նրանք աջակցում են ընդդիմությանը։ Հարցման տվյալներով՝ Էրդողանը կարող է հաղթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ իր հիմնական մրցակից Քըլըչդարօղլուից  3 տոկոս տարբերությամբ։

Աշխարհում Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան ԼԳԲՏ համայնք

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին