Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են երեք քաղաքացիների, որոնք փորձել են դիվերսիա իրականացնել երկաթգծի հատվածում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հաստատում ենք քաղաքացիների ձերբակալման փաստը»,-հայտնել է Դաշնային անվտանգության ծառայությունը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի՝ Հարավ-Ուրալյան երկաթուղու հատվածում տեղի ունեցած միջադեպին մասնակից երեք անձանց ձերբակալման մասին հարցին: