f

Անկախ

Սաուդյան Արաբիայում տեղի կունենան առաջին ուղիղ բանակցությունները Սուդանի հակամարտող կողմերի միջեւ


Սաուդյան Արաբիայում շաբաթ օրը, մի քանի զինադադարների խախտումներից հետո, տեղի կունենան առաջին ուղիղ բանակցությունները Սուդանի հակամարտող կողմերի միջեւ, տեղեկացրել է ВВС-ն։

ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարությունում ողջունվում է Ջիդայում Սուդանի բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջեւ «նախնական բանակցությունների» սկիզբը։

ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի կառավարությունների հայտարարությունում նշվել է, որ «կոչ է արվում երկու կողմերին ուշադրության առնել Սուդանի պետության եւ նրա ժողովրդի շահերը եւ միանալ հրադադարի բանակցություններին, ինչը Սուդանի ժողովրդին կազատի տառապանքներից եւ հասանելի կդարձնի մարդասիրական օգնությունը»։

Համատեղ հայտարարությունում հույս է հայտնվել, որ «բանակցային գործընթացը կընդլայնվի եւ կներառի Սուդանի բոլոր կողմերին՝ փոխգործակցության համար»։

Սուդանի բանակը նշել է, որ բանակցությունների նպատակը մարդասիրական հարցերի լուծումն է։

Արագ արձագանքման ուժերից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։

Բանակը նշել է, որ բանագնացներ է ուղարկել Ջիդա՝ մասնակցելու ՄԱԿ եւ մարդասիրական կազմակերպությունների առաջարկած բանակցություններին։

Մոտ երեք շաբաթ մղվող ծանր մարտերը հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան եւ մոտ 450 000 քաղաքացիական անձանց տեղահանման։ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 115 000 մարդ ապաստան է գտել հարեւան երկրներում։

Սուդանի բանակի հրամանատար, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը՝ Սուդանի փաստացի նախագահը, իշխանության համար դաժան պայքար է մղում արագ արձագանքման ուժերի առաջնորդ, գեներալ Մոհամեդ Համդան Դագլոյի դեմ։

Աշխարհում Սաուդյան Արաբիա բանակցություններ Սուդան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին