f

Անկախ

«Հրապարակ». Սամվել Բաբայանը չի նահանջում


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախն օրհասական ժամանակներ է ապրում, սակայն ներքաղաքական բուռն պրոցեսներ են ընթանում։ ՀԿ սեկտորն է ակտիվացել:

Ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի պալատում նա հերթական հավաքն է կազմակերպել եւ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իր տեսակետն է ներկայացրել՝ մեղավորներ հռչակելով նախկիններին եւ Արցախի գործող իշխանություններին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։

Ասել է, որ Ադրբեջանը մինչեւ անցակետի տեղադրումը բազմիցս է ապատեղեկատվություն տարածել, թե իբր այդ ճանապարհով հայերը զենք-զինամթերք են տեղափոխում, ԱՀ իշխանությունները պետք է կանխատեսեին, որ ճանապարհը փակելու հող են պատրաստում, եւ քայլեր ձեռնարկեին, ասենք՝ իրենք սկաներ սարքեր տեղադրեին՝ հերքելով ադրբեջանական ստերը։

Բաբայանը ոչ անվանական, բայց խոսել է նաեւ Ռուբեն Վարդանյանի դեմ, ով, ըստ որոշ լուրերի, կանգնած է «Ո՛չ էթնիկ զտմանը» նախաձեռնության ետեւում։ Բաբայանն ասել է, թե այդ ստորագրահավաքը ոչ մի արդյունք չի տալու՝ նման փորձ եղել է նաեւ 90-ականներին,  ապարդյուն: Ակնհայտ է, որ Բաբայանը պետնախարարի պաշտոնին է հավակնում, սակայն Արցախի նախագահականից հայտարարեցին, որ նրան պաշտոն չի առաջարկվելու: Մինչդեռ Բաբայանը որոշել է չնահանջել` հանրային կոնսոլիդացիա ապահովել եւ նստացույց հայտարարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Սամվել Բաբայան Արցախի Հանրապետություն մամուլի տեսություն

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին